Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունեցի երեխաները կհանգստանան Հանքավանում 02.07.2012

Սյունեցի երեխաներն անվճար կհանգստանան Հանքավանում: Սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 70 երեխաներ հուլիսի 1-ի վաղ առավոտյան մեկնեցին Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներ: Նախատեսված 20 օր հանգստից հետո նրանց կփոխարինեն մարզի ևս 70 երեխաներ, որոնք ճամբարում կմնան մինչև օգոստոսի 9-ը: Նման հնարավորություն սյունեցի երեխաների համար այս տարի ևս տվել է կառավարությունը: Ուղեգրերի մեծ մասը` 60-ը, բաժին է հասել Կապանի, 30-ական` Սիսիանի և...

ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 29.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա աշխատանքային այցով հունիսի 28-29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մասնավորապես, Սյունիքի մարզպետն այցելել է Քաշաթաղի շրջան և վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի հետ քննարկել հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա կոնկրետ ծրագրերը: ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի միջև հետագա համագործակցության խորացման նպատակով...

Կայացավ «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլը 28.06.2012

Մարզկենտրոն Կապանում հունիսի 27-ին կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլը, որի արդյունքում հայտնի դարձան սյունեցի այն ինը ընտանիքները, որոնք հուլիսի 8-14-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին: Նրանք լավագույնն են ճանաչվել մրցույթի մարզային փուլին մասնակցած երեք տարիքային խմբերում 18 ընտանիքների մեջ` իրենց ուժերը չափելով վեց...

Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում 26.06.2012

2012թ. հունիսի 26-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 58 քաղաքացի, մասնակցեց 39 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր երեսունչորս, աշխատանքի տեղավորման՝ երկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու՝երեք քաղաքացի: Դրամական օգնության երեսունչորս դիմումներից 25-ին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է, վեցը ներկայացվել է ուսումնասիրման:...

Սյունիքի մարզում էր Ցվետանա Պասկալևան 25.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի հրավերով հունիսի 22-24-ը Սյունիքի մարզում էր բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան: Հունիսի 22-ին Կապանի հանդիսատեսին ներկայացվեց նրա «Արցախի վերքերը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի շնորհանդեսին ներկա էր նաև հեղինակը: Պասկալևան Կապանի քաղաքապետարանում հանդիպեց քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ:...

Ցվետանա Պասկալևան կայցելի Սյունիքի մարզ 21.06.2012

Բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան հունիսի 22-24-ը կայցելի Սյունիքի մարզ: Սյունեցի հանդիսատեսին Պասկալևան կներկայացնի Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող «Արցախի վերքեր» վավերագրական ֆիլմաշարը: Ազատամարտին նվիրված ֆիլմաշարի հեղինակի հետ հանդիպումներ տեղի կունենան Կապանի մշակույթի կենտրոնում, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-01-24 12:30:04