Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կատարելագործվում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը 27.07.2012

''Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում " ծրագրի շրջանակներում հուլիսի 25-27-ը Սյունիքի մարզի Կապան,Քաջարան, Մեղրի,Ագարակ, Գորիս,Սիսիան քաղաքներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովների, ՀԿ-ների, ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաև ''Վորլդ Վիժն'' կազմակերպության տարածքային զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ: Ծրագրի...

Սյունեցի երեխաները կհանգստանան ամառային ճամբարում 26.07.2012

Սյունեցի շուրջ 60 երեխա օրերս մեկնեցին հանգստի` Վայոց ձորի մարզի ''Սիրանույշ'' ամառային ճամբար: Ճամբարում երեխաները կմնան 20 օր: Նրանց տեղափոխման ծախսերը հոգացել է մարզպետարանը: Սյունեցի երեխաների հետ ճամբար են մեկնել նաեւ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մեկական մանկավարժ, ովքեր կաշխատեն ճամբարում: Հանգստի անվճար ուղեգրերը հատկացվել են մարզի 10-14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ընդգրկված են Հայ օգնության ֆոնդի ծրագրում և տարեկան...

Մարզում հացահատիկի լավ բերք է սպասվում 25.07.2012

Սյունիքում շարունակվող անձրևային եղանակի պատճառով դանդաղում են խոտհնձի աշխատանքները: Խոտի կուտակումը մարզում կատարվել է նախատեսվածի ընդամենը 30 տոկոսի չափով, որի պատճառը անբարենպաստ եղանակն է: Անբարենպաստ եղանակի պատճառով տուժել է նաև մարզի ցածրադիր գոտիներում սկսված հացահատիկային կուլտուրաների հունձը: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` այս տարի մարզում հացահատիկային կուլտուրաների լավ բերք է սպասվում: Չհաշված կարկուտից տուժած համայնքները` մյուս գյուղերում միջին բերքի ցուցանիշերը...

Մարզում անցկացվում են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ 12.07.2012

Այս տարվա մայիսի կեսերից Սյունիքի մարզում մեկնարկած համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են` համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի, յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման: Վերապատրաստվում են մարզի քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողները, որի նպատակը նրանց մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:...

Ռազմամարզական վրանային ճամբար` Կապանի երիտասարդների համար 12.07.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կապանցի զորակոչային տարիքի 100 տղաների և աղջիկների համար հուլիսի 10-12-ը կազմակերպվել է եռօրյա ռազմամարզական վրանային ճամբար: Նախաձեռնության նպատակն է աղջիկներին ծանոթացնել, իսկ տղաներին նախապատրաստել բանակային կյանքին: Այստեղ բանակի առօրյայից բացի իրականցվում է նաև բարոյահոգեբանական աշխատանք. երիտասարդներին ներկայացնում ենք ՀՀ ազգային հերոսներին, նրանց անցած ուղին, մեր ժողովրդի հերոսական պատմությունը: Նման ճամբար Կապանում կազմակերպվում...

ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր 10.07.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն հուլիսի 10-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությանը: Հիմք ընդունելով հայ-իրանական միջկառավարական համագործակցությունը, նպատակ ունենալով խթանել միջմարզային համագործակցության զարգացումը, ինչպես նաև համագործակցել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, առողջապահության, տնտեսության, առևտրի, սպորտի, գյուղատնտեսության և բնապահպանության, զբոսաշրջության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-15 15:22:32