Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներդրումային ծրագիր` ուղղված Շիկահողի կենսոլորտային արգելոցի և հարակից համայնքների զարգացմանը 24.01.2012

Միջազգային կառույցների, հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով Սյունիքում անցած տարի իրականացվել են շուրջ 11 մլն դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները: Մասնավորապես` մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման նպատակով կատարվել են մոտ 6,9 մլն դրամի վարկային ծրագրեր: Իրականացվել են նաև շուրջ 4 մլրդ դրամի զարգացման ծրագրեր:

Սյունիքում համայնքների սեփական եկամուտներն աճել են 23.01.2012

ՀՀ պետբյուջեից 2011թ-ի ընթացքում Սյունիքի մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը եւ համայնքների դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի և համայնքների բյուջեների ծախսերի գծով անցած տարի պարտքեր չեն առաջացել:

Կապանցի ընտանիքներն արդեն ստացել են իրենց ավանդները 20.01.2012

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Կապանի տարածաշրջանում ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված 1385 ընտանիքից նպաստ է ստանում 1026-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նպաստառու ընտանիքների թիվը տարածաշրջանում նվազել է 200-ով: Ըստ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանի տեղեկատվության` Կապանում սոցիալական ծառայության կողմից նպաստ ստացող ընտանիքների թիվը զգալիորեն նվազել է հատկապես սեպտեմբեր ամսին:

Հերքում` “168 ժամ” թերթի հրապարակման վերաբերյալ 17.01.2012

Հայտնվում է, որ “168 ժամ” թերթի ս/թ հունվարի 17-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հէկ է բացելու” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, իրականությանը չի համապատասխանում և զուրկ որևէ հիմքից: Ծավ գետի վրա “Էներգոցանցշին” ԲԲԸ-ի կողմից կառուցվել և ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրակայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրակայանը: Թեև ՀՀ...

Ամանորյա տոնական միջոցառումները Սյունիքում 13.01.2012

"Սյունիքյան Ամանոր" մարզային տոնակատարությունը, որը մեկնարկել է դեկտեմբերի 25-ից և ընդգրկել է մարզի բոլոր 4 տարածաշրջաններն ու ԼՂՀ Քաշաթաղի շրջանը, դեռ շարունակվում է: Այդ նպատակով Սյունիքի մարզպետարանը մոտ 5 մլն դրամ է տրամադրել Կապանի մշակույթի կենտրոնին: Տոնական միջոցառումները մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար ավելի քան 7 մլն դրամ էլ մարզին հատկացրել է կառավարությունը: Այդ գումարը բաշխվել է մարզի քաղաքային համայնքների, նաև Կապանի ու Գորիսի դրամատիկական թատրոնների միջև`...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ 30.12.2011

Սիրելի սյունեցիներ, Թանկագին բարեկամներ Առջևում Ամանոր է ու Սուրբ Ծնունդ` պայծառ ու հրաշալի տոներ, որոնք խորհրդանշում են խաղաղություն ու բարություն, սեր ու համերաշխություն: Ամեն նոր տարի նոր մեկնարկի հնարավորություն է, ուստիև մեզանից յուրաքանչյուրն Ամանորին սպասում է մեծ հույսերով ու ակնկալիքներով, վստահ, որ այն կլինի ավելի հաջող ու արդյունավետ, որ կիրականան բոլոր ցանկություններն ու նպատակները: Կրկնապատկելով մեր եռանդն ու վճռականությունը, վստահ եմ, որ միասին կանենք ամեն ինչ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-01-24 12:30:04