Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 21.08.2019
Օգոստոսի 20-ին Կապանում անցկացվեց «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մարզային փուլը։ Մինչ այս կայացել էին համայնքային փուլերը, եւ Կապանից, Գորիսից, Սիսիանից ու Մեղրուց մոտ 20 հոգի՝ 63 տարեկանից բարձր տարիքի թոշակառուներ, մրցեցին շախմատ, շաշկի, նարդի (կարճ), դարթս (տեգախաղ) եւ բասկետբոլի գնդակի նետում մարզաձեւերում։ Արդեն 3-րդ տարին կազմակերպվող մրցույթի նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի...

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 20.08.2019
Օգոստոսի 20-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զորահավաքային մարմնի հերթական նիստը, որը վարում էր զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նիստին մասնակցում էին զորահավաքային մարմնի անդամները, հրավիրված էին նաեւ մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ ՊՆ 1-ին եւ 4-րդ կորպուսի հրամանատարները: Հիմնական զեկուցողը մարզի զինվորական կոմիսար գնդապետ Ա. Մանուչարյանն էր։

ԸՆՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶԻՑ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ 19.08.2019
ՀՀ կրթության , գիտության , մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել « Գերազանցիկ » նախագիծը , որին մասնակցելու համար Սյունիքի մարզը պետք է 6-9- րդ դասարանների՝ գերազանց առաջադիմությամբ , հեռուստաէկրանի առջեւ չկաշկանդվող , ընդհանուր տրամաբանության զարգացվածությամբ աչքի...

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՕՐԸ 18.08.2019
Օգոստոսի 17- ին Սյունիքի մարզկենտրոնում նշվեց « Կապանի օր » տոնակատարությունը , որն այս տարի ուներ « Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան » կարգախոսը։ Առավոտից մինչ ուշ երեկո կազմակերպված բազմապիսի միջոցառումներին մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ հանդիսությանը շնորհավորանքի խոսքեր ուղղելով կապանցիներին ու քաղաքի...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԵՏ 18.08.2019
Օգոստոսի 16- ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրն էր կապանցի բանաստեղծ , թարգմանիչ Գագիկ Դավթյանը։ Նա մարզպետին նվեր էր բերել իր գրքերից։ Հանդիպման ընթացքում, գրականության , Գ ․ Դավթյանի ստեղծագործությունների, Սյունիքի մշակութային կյանքի ու դրա հանդեպ մարզպետի վերաբերմունքի ու այլ հարցերի մասին զրույցից զատ, քննարկվեց նաեւ Գ ․ Դավթյանի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 17.08.2019
Սիրելի՛ կապանցիներ Սյունիքի մարզկենտրոնն այսօր նշում է իր տոնը , որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Կապանի օրը տոն է ե՛ւ այստեղ ծնվածների , ե՛ւ նրանց համար , ովքեր ապրում ու աշխատում են այստեղ՝ նպաստ բերելով նրա շարունակական զարգացմանը։ Քաղաքն՝ իր պատմությամբ, ավանդույթներով, ձեռքբերումներով ու ապագային միտված ծրագրերով կերտում են իր...


