Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 <<Գանձասար-Կապանը>> Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

<<Գանձասար-Կապանը>> Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր 17.05.2018

 Մայիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <<Հանրապետական>> մարզադաշտում անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը <<Գանձասար-Կապանի>> և <<Ալաշկերտի>> միջև: Սյունիքի թիմին ոգևորելու համար ֆուտբոլային խաղին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, <<Գանձասար-Կապան>> ակումբի գլխավոր հովանավոր <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության պատվիրակներ, Սյունիքից մայրաքաղաք մեկնած ֆուտբոլասերներ:...

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018

 Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ այսօր, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա...

Վահե Հակոբյանը ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>>  խմբային տան բացմանը

Վահե Հակոբյանը ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>> խմբային տան բացմանը 11.05.2018

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Առինջ գյուղում ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>> խմբային երկրորդ տան հանդիսավոր բացմանը, որի առաջին բնակիչները Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի ութ սաներն են: Ըստ օրենքի Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին կից գործող հանրակացարանում բնակվող 25 տարին լրացած 15 բնակիչները կրթահամալիրում մնալու իրավունք չունեն, սակայն արդեն 10 տարի է ինչ բնակվում են կրթահամալիրում՝ մշտական բնակության վայր չունենալու պատճառով:...

 Մարզպետ Վահե Հակոբյանն Արցախում մասնակցել է  Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին

Մարզպետ Վահե Հակոբյանն Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին 10.05.2018

 Մայիսի 8-9-ը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Արցախում մարզի ղեկավարը մասնակցել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Տոնական...

Տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը  (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը (տեսանյութ) 07.05.2018

 Մայիսի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Գորիսում ՀՀ Սյունիքի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը մասնակցել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վահե Հակոբյանն ողջունել է եզրափակիչ փուլի մասնակիցներին, շախմատիստներին մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ...

Հաշվետվություն 07.05.2018

Մոնիտորինգի հիմնական ցուցանիշներ ՀՀ Սյունիքի մարզի 2018 թ. առաջին եռամսյակի

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36