Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների ընդունելություն 27.09.2011

2011թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էր 57 քաղաքացի, մասնակցեց 27-ը: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 18, աշխատանքի տեղավորման` վեց, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ, կենսաթոշակի վերականգնման` 1, ռմբակոծությունից տուժած շենքի փոխհատուցման գումարի համար` 1: Դրամական օգնության համար դիմած 18 քաղաքացիներից 6-ին տրվեց դրական պատասխան:

Կայացավ մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը 26.09.2011

Սեպտեմբերի 26-ին Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ 10-ը մարզպետարանների ամբողջությամբ արդիականացված կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ստիվեն Բրագերը, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներն ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների պատասխանատուները, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ''Հելիքս կոնսալտինգ'' ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը մի շարք հյուրեր, հրավիրվածներ:

Տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը 26.09.2011

Սյունիքի մարզխորհրդի սեպտեմբերի 26-ի կայացած հերթական նիստում քննարկվեցին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների և աշնանացանի ընթացքը, առաջիկա մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սեփական եկամուտների հավաքագրման գործում թերացող համայնքների ղեկավարներին հանձնարարեց մինչև ամսվա վերջ նախատեսված եկամուտները հավաքագրել 100 տոկոսով:

Գորիս քաղաքում մեկնարկեց "Կինոաշուն-2011" ազգային կինոյի ամիս" ծրագիրը 25.09.2011

Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց "Կինոաշուն-2011" ազգային կինոյի ամիս" ծրագիրը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ Կինոաշունն այս տարի նվիրվում է անկախության 20-ամյակին և կընդդգրկի հանրապետության բոլոր մարզերը։ "Կինոաշուն-2011"-ի բացումը տեղի ունեցավ Գորիս քաղաքի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով, ծրագրի մեկնարկը Գորիսում սկսելը պատահական չէր, քանի որ Սյունիքը եղել է հայոց պետականության երկիրը:

Ի գիտություն 22.09.2011

2011թ սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ կայքի “Մարզխորհրդի նիստեր” բաժնում:

Անկախության օրը մարզում ծնվել է 6 երեխա 22.09.2011

Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդյան օրը` սեպտեմբերի 21-ին, մարզի` Կապանի և Գորիսի ծննդատներում լույս աշխարհ է եկել 6 երեխա` 3-ը` Գորիսում, նույնքան` Կապանում: Փոքրիկներին ու նրանց մայրերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ այցելել են մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք էլ ՀՀ Սյունիքի մարզպետի անունից նվերներ, ծաղիկներ ու դրամական պարգևներ են հանձնել նրանց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-14 12:51:12