Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համատեղ համերգ Խնձորեսկի երաժշտական դպրոցում

Համատեղ համերգ Խնձորեսկի երաժշտական դպրոցում 26.03.2018

Մարտի 23-ին Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի երաժշտական դպրոցի դահլիճում՝ 50 երեխաների մասնակցությամբ կազմակերպվեց Շինուհայրի և Խնձորեսկի երաժշտական դպրոցների համատեղ համերգը՝ նվիրված ՀՀ մշակույթի նախարարության կից գործող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի 10-րդ տարեդարձին: Դպրոցների սաները ներկայացրեցին հայկական ազգային երաժշտություն, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ ունեցան դպրոցների երգչախմբերը: Երեխաների կատարումներն արժանացան...

Ավարտվել է  դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 23.03.2018

 Փետրվարի 24-ից մարտի 16-ը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 752 աշակերտ, ովքեր տարածքային փուլերում գրանցել են լավագույն արդյունքները: Օլիմպիադան անցկացվել է 16 առարկաներից, որոնցից 7 առարկան՝ առցանց: Մարզային փուլի արդյունքներով Սյունիքից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 106 աշակերտ: Օլիմպիադաներն անցկացվել են ՀՀ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 23.03.2018

 «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու...

Կապանում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

Կապանում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը 22.03.2018

 Մարտի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանում մասնակցել է գերժամանակակից տեխնիկայով հագեցած <<S'Unique>> կինոթատրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Կինոթատրոնի բացմանը ներկա էին ԶՊՄԿ ՓԲԸ-ի տնօրինությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Վահե Հակոբյանը կինոթատրոնի տնօրինության ուղեկցությամբ շրջել է նորաբաց կինոթատրոնում, ծանոթացել կինոդիտման համար ստեղծված բոլոր պայմաններին, որից հետո...

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի լավագույն ուսանողները ստացան  անվանական կրթաթոշակ

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի լավագույն ուսանողները ստացան անվանական կրթաթոշակ 21.03.2018

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ: Մարզի ղեկավարը մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 30 ուսանողի հանձնել է Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ: Վահե Հակոբյանը շնորհավորել է պարգևատրվածներին և կրկին վերահաստատել մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու լավագույն ուսանողներին ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ հետագայում մարզում աշխատանքով ապահովելու հարցում: Մարզի ղեկավարը նաև ընդգծեց,...

Վահե Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Վահե Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 19.03.2018

 Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Սյունիքի մարզպետին տեղեկատվություն ներակայցրեցին իրենց ստորաբաժանումներում իրականացվելիք աշխատանքների, նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի ու առաջիկա անելիքների վերաբերյալ: Վահե Հակոբյանը խորհրդակցության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45