Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 13.10.2017
Համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելով սույն թվականի սեպտեմբերի 26-ին Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը՝ պարզեցինք, որ դպրոցի տնօրենը կատարել է օրենքով սահմանված ոչ թույլատրելի գործողություններ։ Ուսումանսիրության ընթացքում տնօրենից վերցվել է բացատրություն, որից հետո նրա նկատմամբ կիրառվել է <<Խիստ նկատողություն>> կարգապահական տույժ։ Մենք հետևողական ենք մարզպետարանի ենթակայությամբ գործող ցանկացած հիմնարկի գործունեությանը, և նրանց կողմից թույլ տրված...
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.10.2017
Հայաստանի Հանրապետության ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր Սյունիքի մարզպետարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցկացրել է սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017 թվականի «Տնային այցելություն կատարելու, սոցիալական գործակալության(բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային...
Հայտարարություն hամայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ 11.10.2017
Հոկտեմբերի 12-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու նիստը:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ (տեսանյութ) 09.10.2017
Հոկտեմբերի 6-ին մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացրել է մամլո ասուլիս, որին մասնակցում էին հանրապետական և մարզային լրատվամիջոցները: ՀՀ Սյունիքի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրել առաջիկա անելիքները: Վահե Հակոբյանը նախ ողջունել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու շնորհակալություն հայտնել նրանց՝ մարզ այցելելու և ասուլիսին մասնակցելու համար, ապա ամփոփ տեղեկատվություն ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական,...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ <<ՍՊԱՐԱՊԵՏԻ ՕՐԸ>> 09.10.2017
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Խնձորեսկ hամայնքում մասնակցել է առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված տոնակատարություններին: Միջոցառումներին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խնձորեսկ համայնքում հյուրերն այցելել են Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին: Միջոցառումների շրջանակներում անց են կացվել ավանդական տարբեր մրցաշարեր, ցուցահանդեսներ, սյունյաց ավանդական ճաշատեսակների համտես-վաճառք:...
ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ (տեսանյութ) 06.10.2017
Ոսուցչի տոնի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հանդիպել է մարզի մանկավարժների հետ: Վահե Հակոբյանը մարզի հանրակրթական դպրոցների մի խումբ մանկավարժների հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ՝ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի և ուսուցչի օրվա կապակցությամբ: Մարզպետը Վահե Հակոբյանը, շնորհավորելով ներկաներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ նրանց...