Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ>> ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ (տեսանյութ) 02.06.2017
Մարզկենտրոնում անցկացվեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն արծաթե մեդալներ ու դիպլոմներ հանձնեց <<Գանձասար-Կապան>> ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական և սպասարկող անձնակազմին: Մարզի ղեկավարը սյունեցիների անունից շնորհավորել է ակումբին...
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.05.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում խորհրդակցություն է անցկացրել Կապան և Քաջարան տարածաշրջանների համայնքների ղեկավարների և ավագանիների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Բարեփոխումների գործընթացի շրջանակներում,...
ԴԱՐԲԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿ 31.05.2017
Մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Սիսիանի տարածաշրջանի Շամբ և Դարբաս բնակավայրերը ընդգրկող Դարբաս համայնք, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, Դարբասի նախկին համայնքապետ Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: <<Դարբաս-Ըղվերձ>> հայրենակցական հասարակական կազմակերպության հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցներով Շամբ բնակավայրում կառուցվել է Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակ, որտեղ կանգնեցվել է նաև...
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 29.05.2017
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Սյունիքի մարզում անցկացվեց համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել են մարզի մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական ուսումնական, առողջապահական հաստատությունների 476 կոլեկտիվ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակին մասնակցել են շուրջ 9500 քաղաքացիներ: Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին մարզի շուրջ 600 տեղամասերում: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 26.05.2017
Սիրելի ՛ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` ձեր կյանքի կարևոր փուլերից մեկի ավարտն ազդարարող և նոր` հասուն կյանքի սկիզբն ավետող վերջին դասի կապակցությամբ: Այս օրը, երբ իրար են միահյուսվել թախիծն ու ուրախությունը, ուսումնառության անհոգ ու լուսավոր տարիների վերապրումներն ու ապագայի ծրագրերի իրականացման մտահոգությունները, երբեք դուրս չի մղվելու ձեր հիշողությունից և դեռ երկար ժամանակ դրական լիցքերով ուղեկցելու է ձեզ: Վստահ եմ, յուրաքանչյուրիդ համար դպրոցը եղել է ոչ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 26.05.2017
2017 թվականի մայիսի 27-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...