Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ  ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ  <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>>  ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>> ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 28.04.2017

 Ապրիլի 27-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ 1-3-րդ դասարանների աշակերտների միջև <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցեցին մրցույթի համայնքային փուլերում հաղթող ճանաչված թիմերը: Մասնակիցները իրենց ուժերը չափեցին հինգ մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական եռանիվ հեծանվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:...

ՀԻՆ ԳՈՐԻՍ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ ՆՈՐ ՏԵՍՔ ԿՍՏԱՆԱՆ

ՀԻՆ ԳՈՐԻՍ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ ՆՈՐ ՏԵՍՔ ԿՍՏԱՆԱՆ 27.04.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է <<Երկիր և մշակույթ>> բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Գորիսի համայնքապետ Վաչագան Ադունցը, <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի տնօրեն Դավիթ Աբովյանը: Քննարկվեցին կազմակերպության կողմից իրականացվող Հին Գորիս թաղամասի Սբ Հռիփսիմե եկեղեցուն կից քարանձավների վերականգնման ու կառուցապատման ծրագրի հետ կապված հարցեր: Հանդիպմանը երկուստեք կարևորեցին ծրագրի...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ  ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ 26.04.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները և այլոք: Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի...

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ (տեսանյութ)

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ (տեսանյութ) 25.04.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանն այսօր Տեղ համայնքում մասնակցել է շախմատի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի բացման պատիվը վերապահվել էր մարզպետ Վահե Հակոբյանին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին: Մարզի ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին մարզադպրոցի բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում դպրոցի սաների անունները կլսեն միջազգային մրցաշարերի հարթակներից: Վահե Հակոբյանն իր խոսքում...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 24.04.2017

 Ապրիլի 24-ին Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Այսօր հիշատակի և ոգեկոչման...

 ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ» ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ» ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 21.04.2017

 Ապրիլի 21-ին Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում <<Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության>> (ԱՃԹՆ) ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՃԹՆ պատասխանատուները, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարությունը, արդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները մարզի բնակչությանը, հասարակական կազմակերպությունների, տեղական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36