Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 05.06.2017
Հունիսի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 76 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուներկու, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից հիսունիննին տրվել է դրական լուծում, երեքը` մերժվել է :...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2017 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2488 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1100 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 176 ընտանիքների, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 10 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի հատկացվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 28...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԾՆՎԵԼ Է 83 ԵՐԵԽԱ 02.06.2017
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններից հավաքագրված 2017 թվականի մայիս ամսվա ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն. հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ որից տղաներ որից աղջիկներ...
<<ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ>> ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ (տեսանյութ) 02.06.2017
Մարզկենտրոնում անցկացվեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն արծաթե մեդալներ ու դիպլոմներ հանձնեց <<Գանձասար-Կապան>> ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական և սպասարկող անձնակազմին: Մարզի ղեկավարը սյունեցիների անունից շնորհավորել է ակումբին...
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.05.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում խորհրդակցություն է անցկացրել Կապան և Քաջարան տարածաշրջանների համայնքների ղեկավարների և ավագանիների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Բարեփոխումների գործընթացի շրջանակներում,...
ԴԱՐԲԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿ 31.05.2017
Մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Սիսիանի տարածաշրջանի Շամբ և Դարբաս բնակավայրերը ընդգրկող Դարբաս համայնք, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, Դարբասի նախկին համայնքապետ Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: <<Դարբաս-Ըղվերձ>> հայրենակցական հասարակական կազմակերպության հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցներով Շամբ բնակավայրում կառուցվել է Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակ, որտեղ կանգնեցվել է նաև...