Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ  <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>>,   <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>,  <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>>  ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ  ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>> ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 20.05.2016

 Կրթության ազգային ինսիտուտի Կապանի մասնաճյուղում անցկացվեց <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթների մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցելու հայտ ներկայացրած մանկավարժները պատասխանել են հանձնաժողովի անդամների կողմից տրված հարցերին, ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու տեսակետները դասավանդման հիմնախնդիրների և հանրակրթության հարցերի վերաբերյալ:  Գնահատող հանձնաժողովի...

 ԱՎԱՐՏՎԵՑ  <<ՊԱՏԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ>>   ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ  ԵԶՐԱՓԱԿԻՉ  ՓՈՒԼԸ

ԱՎԱՐՏՎԵՑ <<ՊԱՏԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ>> ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ 20.05.2016

  Մայիսի 14-ին ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացված <<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլում Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Եվա Ստեփանյանը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Հովիկ Ալեքսանյանը շնորհավորել է մրցանակակրին, շնորհակալություն հայտնել մարզը պատվով ներկայացնելու համար ու մաղթել նորանոր հաջողություններ:...

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԵՑՈՂ  ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ 19.05.2016

 Սյունիքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում լսողական խնդիրներ ունեցող 99 շահառուի անվճար տրամադրվեցին լսողական սարքեր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, օրերս գերատեսչության աշխատակիցները ՀՀ Սյունիքի մարզպետարանի և քաղաքային իշխանությունների հետ համատեղ տեղերում շահառուներին բաժանեցին լսողական սարքեր: Դրանք տրամադրվել են հաշմանդամություն ունեցող 30 տարեկանից բարձր և տարիքային կենսաթոշակի անցած...

ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 18.05.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 17-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի Ձորք թաղամաս` ծանոթանալու թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքում գտնվող վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքներին: Կամրջի նորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին անցած տարվա նոյեմբեր ամսից, արդեն ավարտին են մոտենում: Ներկայումս ընթանում են  լուսավորության անցկացման և արտաքին տեսքի հետ կապված մի շարք աշխատանքներ:  

ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 18.05.2016

Ըստ ՀՀ ԱԻՆ <<Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն>> ՊՈԱԿ տեղեկագրի` մայիսի 19-20-ին, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ Սյունիքի մարզի շրջանների մեծ մասում, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ-ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ-ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ 17.05.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է արցախյան ազատամարտում զոհված Կապանի Բաղաբերդ թաղամասի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար-աղբյուրի վերաբացման արարողությանը:Հուշատախտակին  ինը հերոս անունների կողքին ավելացավ ևս մեկ` քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված Արմեն Գասպարյանի (Մակիչ) անունը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կապանցիներ: Կատարվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02