Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ  ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 18.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզի հանրակրթական դպրոցների 179 աշակերտ արժանացավ դիպլոմի և դրամական պարգևի: Աշակերտներին մրցանակները հանձնեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Նա շնորհակալություն...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԻՆԳ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 18.04.2016

 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 13-ի N2-Ա որոշմամբ 2016 թվականի ապրիլի 17-ին նշանակվել էին մարզի Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում՝ համայնքի ղեկավարի, իսկ Կուրիս և Չափնի համայնքներում՝ համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Նշված համայնքներում ապրիլի 17-ին ընտությունները կայացել են: Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում վերընտրվել են համայնքի գործող ղեկավարները. Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը, Խնձորեսկում` Սերյոժա...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԼՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ  ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԼՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 15.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 14-ին Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում մասնակցել է մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա էին ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բանաստեղծի հարազատները, սյունեցիներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի հուշարձանին, վերհիշեցին դրվագներ նրա կյանքից, անդրադարձան նրա թողած հարուստ ժառանգությանը: ՀՀ...

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ  ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ 14.04.2016

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ապրիլի 14-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են Տաթևի վանական համալիր: Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շրջել են վանքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, քննարկել հոգևոր կյանքին,...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է  ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ  ԴԻՐՔԵՐ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ 14.04.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ապրիլի 13-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանում տեղակայված դիրքեր՝ պաշտպանական բանակի պետական սահմանագիծը պահող տեղամասեր:Այստեղ զինծառայողների հետ միասին իրենց վստահված սահմանն են պաշտպանում նաև Սյունիքի մարզից մեկնած կամավորականները: Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է առաջնագծում իրենց ծառայությունն անցկացնող զինծառայողներին, շրջայց կատարել...

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՇՈՒՐՋ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՇՈՒՐՋ 13.04.2016

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ <<Հարավային ջրավազանային կառավարման պլանի>> նախնական գնահատման հայտի որոշման նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, համայնքապետարանների և շահագրգիռ կազամակերպությունների ներկայացուցիչներ: Հանրային քննարկմանը արծարծվեցին <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47