Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համալրվում են համայնքային ծառայողների թափուր պաշտոնները 20.02.2011

Սյունիքի մարզում շարունակվում է համայնքային ծառայողների թափուր պաշտոնների համալրման գործընթացը: 2010թ. հայտարարվել է նման 42 եւ կայացել 35 մրցույթ, որից 7-ը` համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների թափուր պաշտոնների համար:Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է համայնքային ծառայության 399 պաշտոն:

Նոր աշխատատեղեր Սյունիքում 15.02.2011

Սյունիքի մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով` ներդրումային ծրագրերի առաջարկ ներկայացրած կազմակերպություններից վերջին մեկ տարում մարզում ստեղծվել են 11 նոր ձեռնարկություն` հանքարդյունաբերության, հիդրոէներգետիկ, տեղական հումքի վերամշակման, սննդի եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում:

Մրցույթի հայտարարություն 08.02.2011

Հայաստանի հետ Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում Գերմանական KFW բանկի եւ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, սկսվել է Շիկահողի կենսոլորտային արգելոցի եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը` 4.0 մլն եվրո ընդհանուր գումարով: Փետրվարի 9-ին մեկնարկեց > բաղադրիչը, որի շրջանակներում Շիկահողի արգելոցի շրջակա 5 (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ) համայնքների դպրոցների աշակերտների շրջանում անց է կացվում նկարչության մրցույթ > թեմայով:

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացան տարեկան հաշվետվություններով 07.02.2011

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների եւ չորս սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերը: Մարզպետի բարձր գնահատականի արժանացան մասնավորապես ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության եւ սոցիալական ապահովության, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման, կրթության, մշակույթի եւ սպորտի, քարտուղարության վարչությունների կատարած աշխատանքները:

Սյունիքում կկառուցվեն 9 փոքր ՀԷԿ-եր 06.02.2011

Եվրոպայի հայկական ընկերությունների ֆորումը` "ABB Սլովակիա" ընկերության եւ "Եվրո էներգո հոլդինգ"-ի հետ համագործակցությամբ, Սյունիքում եւ Արցախում կիրականացնի էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, աշխատանքային խումբը Սյունիքում մինչեւ 15 մգվտ հզորությամբ 9 փոքր ՀԷԿ-եր է կառուցելու, որի վերաբերյալ պայմանագրեր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի հետ:

Զանգեզուրյան ձմեռ 05.02.2011

Ձյունը հաճելի անակնկալ մատուցեց սյունեցիներին: Փետրվարի 5-ին մեծ ու փոքր գորիսեցիներ մասնակցեցին > միջոցառմանը, որը նրանց ամենասիրված տոներից մեկն է: Այն կրկին համախմբել էր բոլորին: Նախաձեռնությունը Գորիսի քաղաքապետարանինն էր: Միջոցառման կազմակերպիչները որոշել էին համատեղել հաճելին օգտակարի հետ: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-13 14:21:56