Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “168 ժամ” թերթի հրապարակման վերաբերյալ 17.01.2012

Հայտնվում է, որ “168 ժամ” թերթի ս/թ հունվարի 17-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հէկ է բացելու” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, իրականությանը չի համապատասխանում և զուրկ որևէ հիմքից: Ծավ գետի վրա “Էներգոցանցշին” ԲԲԸ-ի կողմից կառուցվել և ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրակայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրակայանը: Թեև ՀՀ...

Ամանորյա տոնական միջոցառումները Սյունիքում 13.01.2012

"Սյունիքյան Ամանոր" մարզային տոնակատարությունը, որը մեկնարկել է դեկտեմբերի 25-ից և ընդգրկել է մարզի բոլոր 4 տարածաշրջաններն ու ԼՂՀ Քաշաթաղի շրջանը, դեռ շարունակվում է: Այդ նպատակով Սյունիքի մարզպետարանը մոտ 5 մլն դրամ է տրամադրել Կապանի մշակույթի կենտրոնին: Տոնական միջոցառումները մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար ավելի քան 7 մլն դրամ էլ մարզին հատկացրել է կառավարությունը: Այդ գումարը բաշխվել է մարզի քաղաքային համայնքների, նաև Կապանի ու Գորիսի դրամատիկական թատրոնների միջև`...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ 30.12.2011

Սիրելի սյունեցիներ, Թանկագին բարեկամներ Առջևում Ամանոր է ու Սուրբ Ծնունդ` պայծառ ու հրաշալի տոներ, որոնք խորհրդանշում են խաղաղություն ու բարություն, սեր ու համերաշխություն: Ամեն նոր տարի նոր մեկնարկի հնարավորություն է, ուստիև մեզանից յուրաքանչյուրն Ամանորին սպասում է մեծ հույսերով ու ակնկալիքներով, վստահ, որ այն կլինի ավելի հաջող ու արդյունավետ, որ կիրականան բոլոր ցանկություններն ու նպատակները: Կրկնապատկելով մեր եռանդն ու վճռականությունը, վստահ եմ, որ միասին կանենք ամեն ինչ,...

Սյունիքի մարզպետը շնորհավորել է լրագրողների գալիք Ամանորը 29.12.2011

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Ամանորի կապակցությամբ տոնական ընդունելություն էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների և հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցների հետ: Մարզպետը տոնական սեղանի շուրջ շնորհավորեց նրանց գալիք Ամանորի առիթով: "Յուրքանչյուր տարի ստիպված ենք լինում ճանապարհելու հին տարին եւ ընդունելու նորը, ինչը առաջին հերթին մեզ պարտադրում է դասեր քաղել անցածից, մոռանալ չարությունը և նոր տարին դիմավորել սիրով, բարությամբ...

Նոր տարվա միջոցառում Կովսականում 27.12.2011

Նոր տարվա փայլն ու շուքը օրեցօր դառնում են տեսանելի ու իրական: Ամենուրեք ավելանում են տոնածառերը, մեծ ու փոքր սպասում են ամանորյա` ավանդական դարձած ակնկալիքով, որ Նոր տարին իսկապես բացի բոլոր փակ դռները, բարեբեր լինի, կարգավորվեն դժվարությունները, վերականգնվեն բոլոր բարի ավանդույթները: Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ Սյունիքի մարզային ենթակայության “Կապանի մշակույթի կենտրոն” ՊՈԱԿ-ը համերգային ծրագրով հանդես...

Աջակցություն մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին 23.12.2011

Սյունիքի մարզում սկսվել է ՀՀ կառավարության կողմից որպես հումանիտար օգնություն հատկացված արևածաղկի ձեթի բաշխումը մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին` յուրաքանչյուրին 3 շիշ: Այն իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հսկողությամբ` սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների կողմից: ՀՀ կառավարության որոշմամբ` սոցիալական աջակցություն կցուցաբերվի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության զրո միավորից բարձր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-27 17:33:48