Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հայտնում ենք, որ 2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։ Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 05.06.2017
Հունիսի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 76 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուներկու, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից հիսունիննին տրվել է դրական լուծում, երեքը` մերժվել է :...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2017 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2488 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1100 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 176 ընտանիքների, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 10 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի հատկացվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 28...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԾՆՎԵԼ Է 83 ԵՐԵԽԱ 02.06.2017
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններից հավաքագրված 2017 թվականի մայիս ամսվա ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն. հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ որից տղաներ որից աղջիկներ...

<<ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ>> ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ (տեսանյութ) 02.06.2017
Մարզկենտրոնում անցկացվեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն արծաթե մեդալներ ու դիպլոմներ հանձնեց <<Գանձասար-Կապան>> ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական և սպասարկող անձնակազմին: Մարզի ղեկավարը սյունեցիների անունից շնորհավորել է ակումբին...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.05.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում խորհրդակցություն է անցկացրել Կապան և Քաջարան տարածաշրջանների համայնքների ղեկավարների և ավագանիների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Բարեփոխումների գործընթացի շրջանակներում,...


