Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրանի երկրաշարժից Մեղրիում տներ են վնասվել 17.08.2012

Երկրաշարժի հետևանքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ Մեղրիի տարածաշրջանից հետո ստացված ահազանգերի հետքերով եղավ նաև Գորիսում ու տարածաշրջանի գյուղական համայնքներում: Հանձնաժողովի մասնագետների կողմից իրականացված արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ չնայած որոշ առանձնատներ և բարձրահարկ շենքեր Ագարակում որոշակի վնաս...

Վերականգնվում է Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին 02.08.2012

Ֆրանսիայի Վիեն քաղաքի երիտասարդ կամավորներն արդեն յոթ օր է` Գորիսում են և մասնակցում են Հին Գորիսի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Երրորդ տարին է, ինչ կամավորները մասնակցում են եկեղեցու վերականգնմանը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Երկիր-մշակույթ» կազմակերպության, Գորիսի քաղաքապետարանի ու Գորիսի քույր ֆրանսիական Վիեն քաղաքի աջակցությամբ:Կամավորներին գլխավորում է «Երկիր-մշակույթ»-ի ներկայացուցիչ Հովսեփ Փափազյանը:...

Մարզում սկսվել է կառավարության տրամադրած ձեթի բաշխումը 31.07.2012

Սյունիքի մարզում Կապանի, Գորիսի, Սիսիանի ու Մեղրու սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում մարզպետարանի հսկողությամբ սկսկվել է մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին արևածաղկի ձեթի տրամադրման գործընթացը: Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնությունը տրամադրվում է կառավարության «Սոցիալական աջակցություն» ծրագրի շրջանակում: Վեց տարվա ընդմիջումից հետո անապահով ընտանիքներին օգնության բաշխումը վերսկսվել է անցած տարվանից: Կապանում տրամադրվող օգնությունից կօգտվի 1390...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 30.07.2012

Հուլիսի 30-ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Ա. Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է 51 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասունհինգ, աշխատանքի տեղավորման՝ 3, ռմբակոծությունից տուժած բնակարանների փոխհատուցման՝ 2 , ճանապարհի կարգավորման հարցով՝ 1 քաղաքացի: Դրամական օգնության քառասունհինգ դիմումներից 37-ին տրվել է դրական պատասխան, ութը մերժվել է: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին...

Կատարելագործվում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը 27.07.2012

''Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում " ծրագրի շրջանակներում հուլիսի 25-27-ը Սյունիքի մարզի Կապան,Քաջարան, Մեղրի,Ագարակ, Գորիս,Սիսիան քաղաքներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովների, ՀԿ-ների, ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաև ''Վորլդ Վիժն'' կազմակերպության տարածքային զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ: Ծրագրի...

Սյունեցի երեխաները կհանգստանան ամառային ճամբարում 26.07.2012

Սյունեցի շուրջ 60 երեխա օրերս մեկնեցին հանգստի` Վայոց ձորի մարզի ''Սիրանույշ'' ամառային ճամբար: Ճամբարում երեխաները կմնան 20 օր: Նրանց տեղափոխման ծախսերը հոգացել է մարզպետարանը: Սյունեցի երեխաների հետ ճամբար են մեկնել նաեւ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մեկական մանկավարժ, ովքեր կաշխատեն ճամբարում: Հանգստի անվճար ուղեգրերը հատկացվել են մարզի 10-14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ընդգրկված են Հայ օգնության ֆոնդի ծրագրում և տարեկան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-22 17:45:15