Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա է եղել նոր ձևավորված խոշորացված Գորայք, Տեղ և Գորիս համայնքների ավագանիների անդրանիկ նիստերին: Նիստին հրավիրված էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորել է համայնքների ավագանիների...

ՀԵՐՔՈՒՄ 28.09.2016
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում է ներկայացրել, ապատեղեկատվություն է՝ զուրկ որևէ հիմքից: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր աշխատանքային առօրյան՝ սովորական բարձր ինտենսիվությամբ: Մտացածին և չհիմնավորված լուրերի տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև ոչ հարիր՝ անաչառ տեղեկատվություն ներկայացնելու հավակնություն ունեցող լրատվամիջոցին:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՊԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ 27.09.2016
Սեպտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 77 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսունմեկ, աշխատանքի տեղավորման՝ տասնհինգ, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության վաթսունմեկ դիմումներին տրվել է դրական լուծում: Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին տասնհինգ դիմումները: Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԱՔԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 27.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր մասնակցել է Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման և բացման արարողությանը: Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր: Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։ Օծման արարողությունից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջել է եկեղեցու...

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 26.09.2016
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, համայնքապետեր, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ մարզում աշնանացանի աշխատանքների ընթացքի և խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ...

ՀՀ Սյունիքի մազրպետ Սուրիկ Խաչատյանն այսօր մասնակցել է Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողությանը: Խաչքարը կանգնեցվել է Բաղդասարյան ընտանիքի կողմից՝ եկեղեցու 2015թ. խաչի քավոր Էդգար Բաղդասարյանի հովանավորությամբ: Արարողությանը ներկա էին նաև մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը կատարեց Խաչի օրհնության և լվացման կարգ : Խաչքարի բացման առիթով ՀՀ...