Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔ 06.05.2023

Ապրիլի 24-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը: Հայ-իրանական սահմանին մայիսի 5-ին ավտոարշավի մասնակիցներին դիմավորեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի...

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ 05.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 4-ին ընդունել է Երևանում «Ավստրիայի զարգացման համակարգման գրասենյակի» ղեկավար Կլաուս Կապպերին, «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին։ Նրանք մարզպետին պատմել են, թե ինչ փուլում է արդեն մեկնարկած «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը», նշել, որ այս պահին արդեն մայրաքաղաքում և Կապանում հիմնել են...

ԱՐՇԱՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ

ԱՐՇԱՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ 05.05.2023

  Այսօր մարզկենտրոն Կապանում կայացավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը: Կապանի 8 դպրոցների աշակերտներ քայլերթով հասել են քաղաքի կենտրոնական հրապարակ։ Այնտեղ տեղադրված տաղավարներում տարբեր առողջապահական կառույցներ քարոզում էին առողջ ապրելակերպը, նաև մատուցվում էին առողջ ու ճիշտ սննդակարգի մաս կազմող ուտելիքներ։ Տաղավարներով շրջեց նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` ծանոթանալով հանրային իրազեկման...

ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒՆ

ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒՆ 03.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից իրականացվող «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի վերականգնման քաղաքականության մեջ» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանին ու ծրագրի գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։ Հյուրերը ներկայացրել են մեկնարկած ծրագրի բովանդակությունը, նպատակները, իրականացման...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.05.2023

Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մայիսի 10-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Տեղ, այնուհետև Գորիս համայնքների բոլոր բնակավայրերում։ Յուրաքանչյուր համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Տեղի ու Գորիսի համայնքապետարաններում։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2023

  Սիրելի՛ սյունեցիներ Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ, որը մեր հանրապետությունում նշում ենք այսօր՝ մայիսի 1-ին։ Հենց այստեղ՝ Սյունիքում, առավել ցայտուն կարող ենք տեսնել աշխատանքի հանդեպ հարգանքն ու սերը, սեփական քրտինքով բարեկեցություն ստեղծելու համատարած մղումը, իսկ ձեր աշխատանքի արդյունքը նաև կարևոր ներդրում ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Այս օրը համերաշխության առանձնակի զգացողությամբ համախմբում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են ի շահ իրենց ընտանիքի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04