Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱԶԾ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ 17.07.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 17-ին հյուրընկալեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին ու կազմակերպության այլ աշխատակիցների։ Հյուրերը ներկայացրին Սյունիքում մեկնարկող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները։ Դրա շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն...
ՆՇՎԵՑ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՄԿ» ՓԲԸ-Ի 70-ԱՄՅԱԿԸ 14.07.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 14-ին Քաջարանում մասնակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված հանդիսությանը, որը կրում էր «70 տարի պետության կողքին» կարգախոսը։
ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 11.07.2023
Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու ընտրությամբ նախապես ներկայացված 5 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողներից 3-ն ընտրվել ու մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած «Հայաստանի երեխաները Նևայի ափին» նախագծին։ Համերգային ծրագրերի ընթացքում ելույթ են ունեցել Կապանի Ա․ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սան Նարեկ Սարգսյանը, Կապանի արվեստի մանկական դպրոցի սան Յուրի Զարգարյանը և Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի սան Մերի Սուքիասյանը՝...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ 10.07.2023
Հուլիսի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին, ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսփեին և ԿԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանին։ Հյուրերը ներկայացրել են այս պահին հիմնադրամի կողմից Սյունիքում իրականացվող ծրագիրը, որն ուղղված է կանանց հզորացմանը, քննարկել մարզային իշխանության հետ համագործակցության հարցեր։ Հայկ...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ 07.07.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։ Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի...
ԵԽ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 07.07.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 7-ին Գորիսում հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարության, Երևանում ԵԽ գրասենյակի, մարզպետի աշխատակազմի...