Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՍՈՒԼԻՍ ԵՎ ՇՐՋԱՅՑ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍ ԵՎ ՇՐՋԱՅՑ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔՈՒՄ 29.03.2023

  Մարտի 29-ին՝ Տաթևում համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն պատասխանել են հայ ու ֆրանսիացի լրագրողների հարցերին։ Այնուհետև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Տաթևի վանական համալիրում՝ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում նաև օրհնանք ստանալով նրանից։ Լորան Վոքիեն, Գորիս ուղևորվելիս, Ռոբերտ Ղուկասյանի,...

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍՅՈՒՆԵՑԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍՅՈՒՆԵՑԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 27.03.2023

  Մարտի 25-ին ամփոփվել են ԵՊՀ-ում կայացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի արդյունքները։ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել էր 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել է եզրափակիչ փուլում: Միջազգային գիտության փառատոններին...

ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ 24.03.2023

« Սյունիք » հեռուստաընկերության « ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ » հաղորդաշարի հյուրն է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ․ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ մարզի ղեկավարը նշել է՝ եթե անվտանգային հարցերը չստիպեն փոխել առաջնահերթությունները , ապա մի քանի տարի անց սոցիալ - տնտեսական զարգացման մակարդակով ավելի ուժեղ Սյունիք կունենանք։...

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 24.03.2023

Մարտի 23-ին ՝ Գորիսի ու Սիսիանի, 21-ին՝ Մեղրու, ավելի վաղ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների աշակետներին են հանձնվել 2022-2023 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլում նվաճած դիպլոմներն ու գովասանագրերը։ Դրանք հանձնել է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նա շնորհավորել է մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, շնորհակալություն հայտնել օլիմպիադաների առարկայական հանձնաժողովներում ընդգրկված...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.03.2023

  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Ո րդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սույն թվականի մարտի 22-ի N 55-Ա/1 հրամանի հղումը՝ ստերև    http://syunik.mtad.am/files/docs/65311.pdf          

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ 22.03.2023

Տեղեկացնում ենք, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02