Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈԶՆԱՎԱՐ ԳՅՈՒՂ

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈԶՆԱՎԱՐ ԳՅՈՒՂ 11.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում։ Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։ Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։

ԱՅՑ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԱՅՑ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 10.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։ Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները։ Ներկայացնելով շրջայցի նպատակները՝...

9 ՄԱՅԻՍԻ․ ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

9 ՄԱՅԻՍԻ․ ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ 09.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, մարզպետարանի ղեկավար կազմի ու աշխատակիցների հետ ծաղկադրում է կատարել ԽՍՀՄ կապանցի հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին, Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և հայրենիքի համար զոհված հայորդիների շիրիմներին։...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2023

Սիրելի՛ սյունեցիներ Մեր կողքին ապրող՝ Հայրենական մեծ պատերազմի սակավաթի՛վ վետերաններ Արցախյան բոլոր պատերազմների սիրելի՛ վետերաններ Ինչպիսի տրամադրությամբ ու մտքերով էլ դիմավորենք Մայիսի 9-ը, այն մեզ համար խորհրդանշում է ՀԱՂԹԱՆԱԿ՝ մեր պապերի 1945-ի հաղթանակը, մեր հայրերի ու եղբայրների 1992-ի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը։ Ուստի, անկախ առկա հանգամանքներից, հե՛նց այս օրը պետք է շնորհավորենք միմյանց հայ ժողովրդի ազատասեր ու չընկճվող ոգու, քաջ արարումների ու...

ՄԵՐԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՆԻ

ՄԵՐԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՆԻ 09.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում տան բանալիներ է հանձնել Կապանում (և ոչ միայն) բոլորին հայտնի ուժեղ անհատականություն, դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանին ու իր որդի Կարենին։ Բնակարանը գնվել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներով․ նախաձեռնությանը մեծապես աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 08.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի տնօրեն Արամ Մեյմարյանին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավար Միշել Բլիմսրիդերին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը և Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33