Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ 25.03.2015

Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքի մարզ ժամանած ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ Սյունիքի մարզպետի Գորիսի նստավայրում կայացած առանձնազրույցից հետո, մարզպետ Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Աշոտյանն այցելեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոց:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 06.03.2015

Սիրելի' կանայք, մայրե'ր, աղջիկնե'ր. Երջանկության, սիրո, ընտանեկան բարեկեցության ջերմ մաղթանքներով սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր տոնի` մարտի 8-ի կապակցությամբ : Հայ կնոջ դրվատանքը գալիս է դարերի խորքից. ձեր գրավչությունը, ազգասիրությունը, անկոտրում կամքն ու պատմական կարևոր դերակատարությունը բազմիցս հիշատակվում է հայ մատենագրության էջերում:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 05.03.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի մարտի 4-ի կարգադրությամբ Նունե Գևորգյանը մարտի 5-ից, քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտամրցութային կարգով, նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետի պաշտոնից:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.03.2015

ՀՀ Սյունիքի մարզում փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 103 ծնունդ, որից 30-ը Կապանի, 46-ը Գորիսի, 20-ը Սիսիանի, 4-ը Մեղրիի և 3-ը Քաջարանի ծննդատներում:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 04.03.2015

Փետրվարի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 24.02.2015

Փետրվարի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետը ընդունել է 103 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր յոթանասուներեք, աշխատանքի տեղավորման՝ քսանմեկ, պետպատվերի շրջանակներում բուժման՝ երեք, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, բնակարանով ապահովելու՝ երեք և տնամերձի սեփականաշնորհման հարցով՝ մեկ քաղաքացի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50