Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 15.02.2023

  Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տաթևում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Սյունիքի մարզպետի մոտ ընդունելության են եկել 20-ից ավելի քաղաքացիներ։ Ուշագրավ է, որ այս ընդունելությունը տարբերվում էր մյուսներից․ մարզպետի մոտ Տաթևում հիմնականում երիտասարդներ էին գալիս ու ոչ թե սոցիալական կամ աշխատատեղի հարցերով դիմում, ինչպես սովորաբար լինում է, այլ աջակցության՝ իրենց բիզնես ծրագրերի իրագործման կամ արդեն իսկ հիմնած բիզնեսի զարգացման համար։ Իսկ նրանց նպատակը մեկն է՝ մնալ ու իրենց ապագան...

ԱՅՑ   ՇԻՆՈՒՀԱՅՐ

ԱՅՑ ՇԻՆՈՒՀԱՅՐ 14.02.2023

  Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելեց Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր։ Մարզպետը եղավ Շինուհայրի դպրոցում ու մանկապարտեզում՝ ծանոթանալով դրանց պայմաններին, զրուցելով սաների ու աշխատակազմերի հետ։ Իսկ բնակիչների հետ հանդիպմանը մարզի ղեկավարը նրանց հետ քննարկեց գյուղի խնդիրներն ու դրանց լուծման համար տեղացիների առաջարկները։ Շինուհայրցիները ներկայացրին բուժկետի նորոգման հարցն ու տեղեկացան, որ արդեն հողհատկացում է եղել, և նորը պետք է կառուցվի։ Բնակիչները նաև բուժկետում մշտապես...

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ ՈՒ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ  ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ ՈՒ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ 13.02.2023

Սյունիքի մարզի համայնքներում այսօր նշվել է Տեառնընդառաջը (Տրնդեզ)։ Եկեղեցիներում տեղի է ունեցել նորապսակների օրհնության կարգ, վառվել են ավանդական խարույկները, կազմակերպվել տոնական միջոցառումներ: Մարզկենտրոն Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից համայնքի նորապսակներին նվերներ է հանձնել մարզպետարանի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու այս տարվա խաչի քավորն է։

ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 13.02.2023

  Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետն այցելել է Տաթև համայնքի Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ և Քաշունի բնակավայրեր։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ ու եղավ մարզային և համայնքային ենթակայության կառույցներում։ Հալիձորում, մասնավորապես, մարզպետին ներկայացրին հողի սեփականաշնորհման վկայականների հետ կապված, ոռոգման ջրի, գազիֆիկացման, հաճախակի հոսանքազրկումների խնդիրները․ մարզպետը տեղեկացրեց, որ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցումն ընդգրկված է սուբվենցիոն...

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ 12.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տաթև համայնքի Հարժիս և Խոտ բնակավայրեր։ Այցերի ընթացքում նրան ուղեկցում էին Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Գյուղերում մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների ու վարչական ղեկավարների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, որոնք առնչվում էին տվյալ բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։ Հարժիսում հրատապ հարցերի շարքում էին նոր դպրոցի շինարարության դադարը, գազիֆիկացման,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.02.2023

  Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին՝ ժամը 13։00-ից սկսած, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Տաթևի համայնքապետարանում (գյուղ Շինուհայր) կկատարի քաղաքացիների ընդունելություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50