Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՆԵՐ ՉԿԱՆ

ՄԱՐԶՈՒՄ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՆԵՐ ՉԿԱՆ 08.02.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու մարզպետարանի աշխատակիցներն այսօր առավոտից շրջայց են կատարում մարզի գլխավոր մայրուղիներում ու ճանապարհներին, դիտարկում ձնամաքրման աշխատանքներն ու ճանապարհների անցանելիության վիճակը։ Մ2 միջպետական մայրուղում ու մյուս ճանապարհներին սպասարկող ընկերությունները ձյան մաքրման աշխատանք են իրականացնում։ Այս պահին Սյունիքի մարզում փակ ճանապարհներ չկան։

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ - 2

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ - 2 07.02.2023

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Սիսիան աշխատանքային այցի շրջանակում եղել է Դաստակերտ, Նժդեհ, Ցղունի, Տորունիք, Ախլաթյան և Բնունիս բնակավայրերում։ Հանդիպումների ժամանակ բնակիչների բարձրացրած խնդիրները բազմազան էին ու բազմաբնույթ։ Դաստակերտում մարզի ղեկավարին են ներկայացրել զբաղվածության, ջրագծերի նորոգման, բարդ տեղանքներում անհրաժեշտ գյուղտեխնիկայի ու այլ խնդիրներ։ Ռ․Ղուկասյանը եղավ նաև Դաստակերտի միջնակարգ դպրոցում։ Նժդեհ գյուղում առաջնայինը խմելու ջրի մատակարարման վիճակն ու որակն...

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 05.02.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շարունակում է այցելությունները Սիսիան համայնքի բնակավայրեր։ Փետրվարի 5-ին մարզպետը եղել է Նորավան, Շամբ, Որոտնավան և Վաղատին գյուղերում։ Այցելությունների ընթացքում Ռ․Ղուկասյանը բոլոր վայրերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած հարցերը գյուղերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին զբաղվածությանը, ջրամատակարարմանը, ճանապարհների բարեկարգմանը, գյուղատնտեսությանը,...

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ 04.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով փետրվարի 4-12-ը կլինի Սիսիան, 13-18-ը՝ Տաթև համայնքներում։ Մարզպետը կշարունակի այցերը Սիսիանի բնակավայրեր ու կայցելի Տաթև համայնքի բնակավայրեր, ինչպես նաև կկատարի քաղաքացիների ընդունելություն։ Այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մասնակցել մարզպետի մոտ ընդունելություններին, խնդրում ենք դրա համար գրանցվել Սիսիանի ու Տաթևի համայնքապետարաններում։...

ՄԵՂՐՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑԻ ԻՐ ԴՌՆԵՐԸ

ՄԵՂՐՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑԻ ԻՐ ԴՌՆԵՐԸ 03.02.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 2-ին այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Մեղրու մանկապարտեզ։ Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ մարզպետը դիտարկել է արդեն ավարտված շինաշխատանքների վերջնական արդյունքները։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որը հնարավորություն կունենա ընդունել 240 երեխայի, այժմ արդեն տարածքների մաքրման ու կահավորման, գույքի տեղադրման, բակի հարդարման աշխատանքներ են ընթանում։ Երկար ժամանակ ձգձգված ու ուշացած ծրագրի ընթացքը վերջին...

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ 03.02.2023

Կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլն այս տարի առաջին անգամ անցկացվեց երկու փուլով՝ գործնական ու տեսական։ Նախկինում գործնական աշխատանք դպրոցականները կատարում էին միայն օլիմպիադայի հանրապետական փուլում, իսկ այս տարվանից մարզային փուլում նորամուծությունը կօգնի հաղթողներին առավել պատրաստված ներկայանալ մայրաքաղաք։ Աշակերտները հնարավորություն ունեցան առարկայից տեսական գիտելիքները կիրառել նաև գործնականում, իսկ փորձարարական աշխատանքների համար նրանք ապահովվել էին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11