Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 20.12.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը,ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ: Մարզում իրականացված աշնան գյուղատնտեսական...

Պարգևատրվեցին սոցիալական ծառայության աշխատողները 19.12.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի որոշմամբ սոցիալական ծառայության ոլորտում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև սոցիալական ծառայությունների կազմավորման 20-ամյակի կապակցությամբ մարզի սոցիալական ծառայությունների 7 աշխատողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով: Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը մարզպետի անունից հանդիսավորությամբ հանձնեց շնորհակալագրերը: Ռ. Ղազարյանը շնորհավորելով ներկաներին՝ իր խոսքում մասնավորապես կարևորեց սոցիալական ոլորտի աշխատողների...

Մարզպետն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր 19.12.2013

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  դեկտեմբերի 17-ին  մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների մի խումբ ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Մարզպետն այցելեց Վերիշեն, Ակներ, Ներքին և Վերին Խնձորեսկ գյուղական համայնքներ: Հերթական այցի նպատակը տարածաշրջանի գյուղական համայնքներում առկա խնդիրներին, ինչպես նաև իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր:Մարզպետ Վ. Հակոբյանը գյուղապետարաններում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղական...

Մարզպետն այցելեց Սիսիանի տարածաշրջան 18.12.2013

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելեց Սիսիանի տարածաշրջանի Շաքի, Վաղատին, Դարբաս, Լոր և Ույծ գյուղական համայնքներ: Հերթական այցի նպատակը տարածաշրջանի գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր: Այցի ընթացքում մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց նաև Որոտան, Գետաթաղ, Լծեն, Շենաթաղ գյուղական համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակիչների հետ, գյուղապետարաններում անցկացրեց խորհրդակցություններ: Համայնքի...

Ի գիտություն 17.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 12-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:  

Մարզպետ Վ. Հակոբյանն աշխատանքային այցով Մեղրու տարածաշրջանում էր 13.12.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Մեղրու տարածաշրջանում էր: Մարզպետը, որին ուղեկցում էին մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, այցելեց Մեղրու Լիճք, Տաշտուն, Վարդանիձոր, Շվանիձոր գյուղական համայնքներ: Մարզպետ Վ. Հակոբյանը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին և իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարդանիձորում Վ. Հակոբյանը հանդիպեց նաև տարածաշրջանի Կուրիս, Գուդեմնիս,Վահրավար, Կարճևան և Ալվանք գյուղական համայնքների ղեկավարների հետ, որոնք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00