Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում ,,Չորրորդ իշխանություն,, թերթի հրապարակման վերաբերյալ 17.10.2013
,,Չորրորդ իշխանություն,, թերթի 17.10.2013թ. համարում հրապարակված և այլ լրատվամիջոցներում շրջանառվող ,,Սյունիքի մարզի դպրոցներում 500-ական դրամ պահանջում են անվճար սնունդ գնելու համար,, տեղեկատվությունը էապես աղավաղված է ներկայացնում Սիսիանի դպրոցներում, մասնավորապես, N 4 հիմնական դպրոցում երեխաների սննդի կազմակերպման հետ կապված խնդիրը: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխային ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ,,Դպրոցական...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիրվիթին: Ողջունելով հյուրին՝ մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց ինչպես փախստականների խնդիրների, այնպեսև գործունեության այլ ոլորտներին առնչվող ՄԱԿ-ի միջոցով մարզի տարածքում իրականացվող ծրագրերը: Վստահություն հայտնվեց, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը ՄԱԿ-ը իրականացնում է նաև Սյունիքի մարզում,...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության որդեգրած երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրով մանկատներում, հատուկ դպրոցներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման, այդ հաստատությունների, երեխաների հոսքի կանխարգելման, ինչպես նաև հատուկ հաստատությունների...
Լսողական սարքեր և պրոթեզներ՝ սյունեցի հաշմանդամներին 09.10.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ մարզի տարածքային սոցիալական ծառայություններ նախապես դիմած հաշմանդամներ և ծերեր ստացան լսողական սարքեր և օրթոպեդ պարագաներ: Հոկտեմբերի 9-ին Կապանի, Սիսիանի և Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում բաշխվեցին այդ պարագաները: <<Պրոթեզաօրթոպեդիկ>> բաց բաժնետիրական ընկերության 4 աշխատակիցներ, որոնք մարզ են ժամանել մարզպետ Վ. Հակոբյանի հրավերով, իրենց հետ բերել էին 75 լսողական սարք, 25...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2013
Սիրելիՙ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա առթիվ: Գեղեցիկ ավանդույթի վերածված և պետականորեն նշվող այս տոնը վկայությունն է այն մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի, որ հայ ժողովուրդն ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դարերի խորքից եկած կարևորագույն խնդիրը, որը միահյուսվել է մեր ազգային արժեքների պահպանման, մեր երկրի հեռանկարների ու ապագայի կերտման հետ, անքակտելիորեն կապված է ձեզ հետ,...
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 01.10.2013
Սեպտեմբերի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 62 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 33 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանմեկ, աշխատանքի տեղավորման՝ ինը, բնակարանով ապահովելու, խմելու ջրի կարգավորման, ավանդի փոխհատուցման խնդրանքով՝ երեք քաղաքացիներ: Դրամական օգնության երեսուներեք դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած ինը քաղաքացիների դիմումներ...