Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվել են շուրջ 20.5 մլրդ. դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր 04.02.2011

Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով տարվա ընթացքում տեղական եւ միջազգային կառույցների, հիմնադրամների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները, իրականացվել են շուրջ 20.5 մլրդ. դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր: Մարզպետարանն իր կարեւորագույն խնդիրներից մեկն է համարել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցումը եւ դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Ընդունելությանը մասնակցեց 41 մարդ 31.01.2011

2011թ.հունվարի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 63 մարդ, մասնակցեց 41-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 37, աշխատանքի տեղավորման` 2, բնակարանի նորոգման հարցով` 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 41 քաղաքացիների դիմումներին տրվեց դրական պատասխան: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվեց ուսումնասիրել ընդունելությանը մասնակցած զոհվածի այրի Լորիկ Խաչատրյանի` բնակարանի նորոգման վերաբերյալ դիմումը եւ ներկայացնել առաջարկություն:

Սյունիքում աճել է համաշինարարական աշխատանքների ծավալը 29.01.2011

Անցած տարի Սյունիքում իրականացված համաշինարարական աշխատանքների ծավալն աճել է 6 տոկոսով: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու տրանսպորտի վարչության` տվյալներով` 2010 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 9,95 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որից 2,64 մլրդ դրամի կապիտալ շինարարության եւ 7,3 մլրդ դրամի հիմնանորոգման ու նորոգման աշխատանքներ:

Տոնական միջոցառումներ` Հայոց բանակի օրվա առթիվ 28.01.2011

Հայոց բանակի կազմավորման 19-ամյակի առթիվ տոնական միջոցառուներ անցկացվեցին Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում: Կապանի զորամասի սպաներին ու զինվորներին շնորհավորելու էին գնացել ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, «Կապանի Երկրապահ կամավորների միության», «Ազատամարտ» եւ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հկ-ների ներկայացուցիչներ:

ՏԻՄ հերթական ընտրություններ` Սյունիքի 6 համայնքում 27.01.2011

Մարտի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակվել Սյունիքի մարզի վեց համայնքում:Այդ օրը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում:

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` պետական մարմինների ամենաթափանցիկ ու բաց կայքերի շարքում 21.01.2011

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսումնասիրելով պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերը` օրերս հրապարակել է հետազոտության արդյունքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15