Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` պետական մարմինների ամենաթափանցիկ ու բաց կայքերի շարքում 21.01.2011

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսումնասիրելով պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերը` օրերս հրապարակել է հետազոտության արդյունքները:

Մարզի 13 երեխայի համար ձեռք է բերվել ծննդյան վկայական 19.01.2011

2010 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մարզի համայնքներից ստացել է 14 երեխայի ծննդյան վկայական չունենալու մասին տվյալներ։ Բաժնի ջանքերով հնարավոր է եղել 13 երեխայի համար լուծել այդ խնդիրը: Երեխայի ծննդյան վկայական չունենալու պատճառները տարբեր են` կամ ծնողը կորցրել է այն, կամ էլ երեխան ծնվել է տանը, եւ նրա ծնունդը հաստատող փաստաթուղթ ժամանակին ձեռք չի բերվել:

Այս տարվա առաջին ՏԻՄ ընտրությունները` Սյունիքում 11.01.2011

Կապանի տարածաշրջանի Ձորաստան եւ Անտառաշատ համայնքներում հունվարի 9-ին անցկացվեցին Սյունիքի մարզում այս տարվա առաջին տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Սյունիքում ճանապարհները երթեւեկելի են 10.01.2011

Սյունիքի մարզի ողջ տարածքում հունվարի 9-ի վաղ առավոտյան սկսված ձյան առատ տեղումները շարունակվում են նաեւ այսօր, որը, ի դեպ, մարզի մի շարք տարածաշրջաններում այս ձմռան առաջին ձյունն է: Մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի տեղեկացմամբ` Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի մարզի տարածքով անցնող հատվածը բաց է երթեւեկության համար, սակայն որոշ բարձր լեռնային հատվածներում այն դժվարանցանելի է:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ 29.12.2010

Սիրելի սյունեցիներ, Թանկագին բարեկամներ Առջեւում Ամանորն է` լի հույսերով ու սպասելիքներով։ Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրը կամա թե ակամա հետադարձ հայացք է ձգում անցնող տարուն,մտովի կամ բարձրաձայն ամփոփում այն, գնահատում տարին։ Անցնող տարին մենք ճանապարհում ենք բազմաթիվ ոլորտներում հուսադրող նախադրյալներով, բայց նաեւ գոյություն ունեցող խնդիրների ողջ գիտակցմամբ։ Ամեն նոր տարին նոր մեկնարկի հնարավորություն է, ուստի եւ պետք է լինի ավելի լավը քան նախորդը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-20 17:50:16