Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն 22.09.2011
2011թ սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ կայքի “Մարզխորհրդի նիստեր” բաժնում:
Անկախության օրը մարզում ծնվել է 6 երեխա 22.09.2011
Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդյան օրը` սեպտեմբերի 21-ին, մարզի` Կապանի և Գորիսի ծննդատներում լույս աշխարհ է եկել 6 երեխա` 3-ը` Գորիսում, նույնքան` Կապանում: Փոքրիկներին ու նրանց մայրերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ այցելել են մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք էլ ՀՀ Սյունիքի մարզպետի անունից նվերներ, ծաղիկներ ու դրամական պարգևներ են հանձնել նրանց:
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ` Սյունիքի մարզում 21.09.2011
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկեցին քաղաքում տեղակայված N զորամասում կազմակերպված զինվորական շքերթով: Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական միջոցառումները Կապանում շարունակվեցին քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ անցկացվեց հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին սյունեցիներին հանձնեց պետական պարգևները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ 21.09.2011
Շնորհավորում եմ ձեզ մեր ամենապայծառ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ։ Երկու տասնամյակ առաջ այս օրը նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, սկիզբ դնելով նոր` համամարդկային արժեհամակարգով առաջնորդվող Հայաստանի տարեգրությանը: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, ինքնիշխան պետություն ունենալու և սեփական կամքով իր պատմությունը կերտելու իրավունքը:
Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված մարզի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ծրագրերը ու վերջինիս կատարման հետ առնչվող հարցեր:
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` Սյունիքում 13.09.2011
Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն' «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով: Միջոցառումը երեկ Կապանում մեկնարկած հրդեհների կառավարման թեմայով երկօրյա ուսուցողական ծրագրի մի մասն էր, որը կազմակերպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Ուսուցողական դասընթացին, որն անցկացվել է Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, մասնակցել է մարզի հրշեջ ծառայության մոտ 50 ներկայացուցիչ: