Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունեցի երեխաները կհանգստանան Հանքավանում 24.06.2011

Ինչպես ամեն տարի, այս ամռանը եւս սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների մինչեւ 14 տարին լրացած 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» ճամբարներում...

Սյունիքի դպրոցները կապահովվեն շախմատի մասնագետներով 22.06.2011

Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը, Սյունիքի մարզային ենթակայության բոլոր 116 դպրոցներն ապահովված կլինեն «Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչներով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ' եկող ուսումնական տարում այն պարտադիր առարկա է դարձել հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ 21.06.2011

Սյունյաց աշխարհի հարգելի բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ առողջապահության համակարգի աշխատողներիդ` Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ...

Գորիս քաղաքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում 17.06.2011

Գորիս քաղաքն այսուհետ կունենա շուրջօրյա ջրամատակարարում: Դա հնարավոր է դարձել Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ դեռեւս 2008թ-ից քաղաքում մեկնարկած երկու խոշոր ծրագրերի արդյունքում, որոնց շրջանակներում 760 մլն դրամով փոխվել է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 40 տոկոսը, ինչը վերացրել է ջրի կորուստները: Շուրջօրյա ջրամատակարարման անցնելու առիթով այսօր հանդիսավոր միջոցառում անցկացվեց Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակում...

Շտապ օգնության 7 նոր մեքենա Սյունիքի մարզին 15.06.2011

ՀՀ կառավարության' առողջապահական համակարգի բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան բերված 88 շտապ օգնության մեքենաներից 7-ը տրվելու է Սյունիքի մարզին, որից 2-ական մեքենա հատկացվելու է Կապանի եւ Մեղրիի, մեկական' Գորիսի, Սիսիանի եւ Քաջարանի բժշկական կենտրոններին...

Կապանի տարածաշրջանում նվազել է նպաստառու ընտանիքների թիվը 14.06.2011

Ընթացիկ տարում Կապանի տարածաշրջանի նպաստառուների թիվը կրճատվել է 100-ով, ինչն արդյունք է տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից ընտանեկան նպաստների համակարգում կատարված փոփոխությունների: Մասնավորապես' նոր կարգի համաձայն' ընտանեկան նպաստը նշանակվում է' ըստ փաստացի հաշվառման վայրի: Այդ պատճառով նախկինում նպաստառու ընտանիքները, որոնք ապրում են վարձով կամ բարեկամների տանը, զրկվել են նպաստից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-30 12:09:03