Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ 25.05.2011
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 24-25-ին Գորիսում եւ Սիսիանում հերթական անգամ հանդիպել է մարզի տարածաշրջանների համայնքի ղեկավարների հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս անգամ առանցքային հարցը գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն էին...
48 հայտ Սյունիքից` միասնական քննությունների համար 24.05.2011
Սյունիքում այս տարի նվազել է բուհ ընդունվելու համար միասնական քննություններ հանձնողների թիվը' պայմանավորված 11-ամյա կրթությունից 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու հետ...
Հայտնի են Սյունիքի լավագույն ուսուցիչները 23.05.2011
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են Հայ առաքելական եկեղեցու եւ Կրթության ու գիտության նախարարության կողմից հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների եւ դասվարների' «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի արդյունքները:
Անասունները պարտադիր պատվաստվում են 18.05.2011
Պետպատվերի շրջանակներում անասունների պարտադիր պատվաստման աշխատանքներն այս տարի Սյունիքի մարզում ուշացումով են սկսվել' հանրապետությունում պատվաստանյութ չլինելու պատճառով: Սակայն, ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, աշխատանքներն ընթացքի մեջ են եւ արվում են' ըստ ժամանակացույցի...
Գարնանացանի աշխատանքներն սկսվել են 17.05.2011
Ընթացիկ ամսում շարունակվող անձրեւների պատճառով Սյունիքում դանդաղել են գարնանացանի աշխատանքները: Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկատվության`մարզում կատարվել է 4500 հա գարնանացան' հիմնականում հացահատիկային կուլտուրաներ, իսկ ներկայում ընթացքի մեջ է բանջարաբոստանային կուլտուրաների, մասնավորապես' կարտոֆիլի ցանքսը...
Պարգեւներ բազմազավակ ընտանիքներին 16.05.2011
Ընտանիքի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դրամական պարգեւների է արժանացրել 6 եւ ավելի երեխա ունեցող մարզի 20 ընտանիքի` յուրաքանչյուրին 30-հազարական դրամ: Բազմազավակ ընտանիքներից 6-ը բնակվում են Կապանի, 10-ը Գորիսի, 3-ը Սիսիանի եւ 1-ը Մեղրիի տարածաշրջաններում: Բազամզավակ ընտանիքներից 2-ն ունեն 8-ական երեխա, մյուսները` 6-ական...