Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքը նշեց հայոց բանակի կազմավորման 20 ամյակը 30.01.2012

Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի գլխավոր տոնական միջոցառումները Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկնարկեցին հունվարի 28-ի առավոտյան` տարածաշրջաններում տեղակայված զորմասերից, որտեղ անցկացվեցին տոնական միտինգներ: Կապանի զորամասում միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարանի, զինկոմիսարիատի պատասխանատուներ, նախկին զինծառայողներ, վետերաններ, դպրոցականներ: «Հայոց բանակը ստեղծվեց արտաքին մարտահարվերների արդյունքում: Այն կայացավ, բարձր պահեց իր ժողովրդի պատիվը:...

Ներդրումային ծրագիր` ուղղված Շիկահողի կենսոլորտային արգելոցի և հարակից համայնքների զարգացմանը 24.01.2012

Միջազգային կառույցների, հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով Սյունիքում անցած տարի իրականացվել են շուրջ 11 մլն դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները: Մասնավորապես` մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման նպատակով կատարվել են մոտ 6,9 մլն դրամի վարկային ծրագրեր: Իրականացվել են նաև շուրջ 4 մլրդ դրամի զարգացման ծրագրեր:

Սյունիքում համայնքների սեփական եկամուտներն աճել են 23.01.2012

ՀՀ պետբյուջեից 2011թ-ի ընթացքում Սյունիքի մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը եւ համայնքների դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի և համայնքների բյուջեների ծախսերի գծով անցած տարի պարտքեր չեն առաջացել:

Կապանցի ընտանիքներն արդեն ստացել են իրենց ավանդները 20.01.2012

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Կապանի տարածաշրջանում ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված 1385 ընտանիքից նպաստ է ստանում 1026-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նպաստառու ընտանիքների թիվը տարածաշրջանում նվազել է 200-ով: Ըստ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանի տեղեկատվության` Կապանում սոցիալական ծառայության կողմից նպաստ ստացող ընտանիքների թիվը զգալիորեն նվազել է հատկապես սեպտեմբեր ամսին:

Հերքում` “168 ժամ” թերթի հրապարակման վերաբերյալ 17.01.2012

Հայտնվում է, որ “168 ժամ” թերթի ս/թ հունվարի 17-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հէկ է բացելու” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, իրականությանը չի համապատասխանում և զուրկ որևէ հիմքից: Ծավ գետի վրա “Էներգոցանցշին” ԲԲԸ-ի կողմից կառուցվել և ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրակայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրակայանը: Թեև ՀՀ...

Ամանորյա տոնական միջոցառումները Սյունիքում 13.01.2012

"Սյունիքյան Ամանոր" մարզային տոնակատարությունը, որը մեկնարկել է դեկտեմբերի 25-ից և ընդգրկել է մարզի բոլոր 4 տարածաշրջաններն ու ԼՂՀ Քաշաթաղի շրջանը, դեռ շարունակվում է: Այդ նպատակով Սյունիքի մարզպետարանը մոտ 5 մլն դրամ է տրամադրել Կապանի մշակույթի կենտրոնին: Տոնական միջոցառումները մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար ավելի քան 7 մլն դրամ էլ մարզին հատկացրել է կառավարությունը: Այդ գումարը բաշխվել է մարզի քաղաքային համայնքների, նաև Կապանի ու Գորիսի դրամատիկական թատրոնների միջև`...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 17:16:56