Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում կայացավ Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը 21.04.2011

Կապանում մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Կապանի եւ Քաջարանի մոտ քսան դպրոցներ: Երկօրյա մրցումներին մասնակցում էին առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները։ Քաջարանը ներկայացնում էին թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցները:

Ամփոփվում են համայնքային բյուջեները 14.04.2011

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Սյունիքի մարզի համայնքների բյուջեները կատարվել են նախատեսվածի 88,9 տոկոսով: Սեփական եկամուտներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսվել էր 259 մլն 513 հազ. դրամ, փաստացի մուտքը կազմել է 184 մլն 685 հազ. դրամ կամ նախատեսվածի 71,2 տոկոսը...

Կապանում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքները 13.04.2011

ՀՀ Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար տրամադրված 50 մլն դրամով կհիմնանորոգվեն քաղաքի 8 շենքերի տանիքներ, մեկ շենքի տանիք էլ կնորոգվի մասնակի: Նորոգման ենթակա տանիքներն ընտրվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից, որը նախօրոք ուսումնասիրել է նորոգման ենթակա տանիքների վիճակը եւ կազմել առաջնահերթության ցուցակ...

Սյունիքի մարզում երեխաների հաշվառումը կատարվել է 60 տոկոսով 06.04.2011

Սյունիքի մարզում շարունակվում են մինչեւ 16 տարեկան երեխաների պարտադիր հաշվառման աշխատանքները: Գործընթացը համատեղ իրականացվում է մարզի անձնագրային բաժինների, համայնքապետարանների, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության եւ տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, կրթօջախների կողմից...

Սյունիքի վեց համայնքում կիրականացվի անասնապահական ծրագիր 05.04.2011

Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը կիրականացվի նաեւ Սյունիքի մարզի վեց համայնքում` Խնձորեսկում, Վերիշենում, Ակներում, Ծղուկում, Գորայքում եւ Սառնակունքում: Որպես ծրագրի առաջին պիլոտային համայնք ընտրվել է Գորայքը, որտեղ էլ այս տարվանից մեկնարկել է ծրագիրը: Մյուս հինգ համայնքներում այն կսկսվի եկող տարվանից...

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այցը Սյունիք 02.04.2011

Ապրիլի 1-ին աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա եղավ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, որից հետո հանդիպեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների եւ մանկավարժների հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրեց կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը, խոսեց առաջիկա ծրագրերի մասին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44