Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում կմեկնարկի ՎՀԱ ծրագիրը 31.03.2011
ՀՀ Կառավարության` «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման նպատակով` այս տարի պետբյուջեից Սյունիքին կհատկացվի 61 մլն դրամ: Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի որոշմամբ` տրամադրվելիք գումարը բաժանվել է` ըստ տարածաշրջանների` Կապանին 21 մլն դրամ, Գորիսին` 20 մլն, Սիսիանին` 14 մլն, Մեղրիին` 6 մլն դրամ...
Հանդիպում Կապանում` նվիրված հաշմանդամների իրավունքներին 30.03.2011
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն մարտի 29-ին Կապանում հանդիպեցին մարզպետարանի եւ քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների, նաեւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող տեղական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն իրազեկումն է հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հանրապետությունում ընթացող օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաեւ` նրանց մասնակցության հնարավորության ապահովումը գործընթացին...
Ընդունելությանը մասնակցեց 14 մարդ 29.03.2011
ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 28-ին: Ընդունելության համար նախապես դիմել էր 52 մարդ, մասնակցեց 14-ը...
ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Սյունիք 28.03.2011
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր առաջին երկօրյա աշխատանքային այցը Սյունիք սկսեց Կապանից` մարզպետարանի դահլիճում հանդիպելով մարզի համայնքների ղեկավարների ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները...
Կապանում մեկնարկեց վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի գավաթի համար անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլը 26.03.2011
Կապանի մարզադպրոցում այսօր մեկնարկեց վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի գավաթի համար անցկացվող ամենամյա մրցաշարի եզրափակիչ փուլը, որը կտեւի երեք օր: Միջոցառման հանդիսավոր բացմանը վոլեյբոլիստներին ողջունեց եւ հաջողություն մաղթեց ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը...
Պարարտանյութ` Սյունիքի գյուղացիական տնտեսություններին 25.03.2011
Ընթացիկ գարնանացանի համար մարզի գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան ձեռք բերելու 1 տ պարարտանյութ` շուկայականից էժան գներով: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տեղեկացմամբ, մարզում կատարվող գյուղատնտեսական աշխատանքների համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է լինում 2500-3000 տ պարարտանյութ...