Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հյուրընկալեց «ՔայլՏեք» ընկերության ներկայացուցիչներին 29.06.2023
Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանի հետ հյուրընկալեց «ՔայլՏեք» ընկերության ներկայացուցիչներին, որոնք մարզ էին եկել ներկայացնելու իրենց կողմից արտադրվող՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումները՝ ստեղծված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժն ու վերականգնողական գործընթացը հեշտացնելու նպատակով։ «ՔայլՏեքն» արտադրում է 10-ից ավելի վերականգնողական և աջակցող սաքրեր ու սարքավորումներ։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 27.06.2023
Այսօր մարզում մեկնարկել է 2023թ․ ամառային զորակոչը, որի առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակի շարքերը համալրելու են մեկնել մարզկենտրոն Կապանից։

ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 26.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը (պայմանավորված մարզպետ Ռ․Ղուկասյանի արձակուրդում գտնվելու հանգամանքով): Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆԸ» 26.06.2023
ՀՀ ԱՍՀՆ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվեց հանրապետությունում երկրորդ “Barnahus”-ը կամ «Ապահով անկյունը»։ Սա բազմամասնագիտական, հատուկ հարմարեցված անկյուն է, որը ծառայելու է բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունն իրենց լավագույն շահին համահունչ դարձնելու և բարելավելու նպատակին:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ 21.06.2023
Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ձեր մասնագիտության ներկայացուցիչները միշտ առանձնահատուկ հարգանք են վայելել ազնվագույն գործին իրենց նվիրումի շնորհիվ։ Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև ոլորտի վետերաններին։ Մարդու առողջության մասին հոգ տանելու առաքելությունը բարդ է ու պատասխանատու, իսկ ձեր աշխատանքը պահանջում է փորձի, գիտելիքի, արհեստավարժության ու խղճի համատեղում, հաճախ՝ նաև անձնազոհություն։...



