Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին եղել է Գորիսի քույր քաղաք Վիենում։ Մարզպետը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ, շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ 21.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը: Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։ Քվեարկությանը ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՎԵՐՆՅ ՌՈՆ ԱԼՊԻ ՄԻՋԵՎ 21.10.2022
Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես եկան համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ 21.10.2022
Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոնում բացվեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։ Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը։

ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ 17.10.2022
Հոկտեմբերի 14-ին Եղեգնաձորում «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադայի» միջմարզային փուլում վոլեյբոլ մարզաձևից հաղթող ճանաչվեց Սիսիանի ավագ դպրոցի վոլեյբոլի թիմը, որը ներկայացնում էր Սյունիքի մարզը։ Թիմը կմասնակցի Երևանում կայանալիք սպարտակիադայի հանրապետական փուլին: Նույն օրը Կապանում կայացավ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության...