Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՈՒՌՆՈՒԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ 08.06.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման էին եկել Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի քանի բնակիչներ։ Նրանք գյուղի կյանքի կազմակերպման, գյուղատնտեսությանը՝ մասնավորապես անասնապահությանն առնչվող մի շարք մտահոգություններ ունեին, որոնք ցանկանում էին փոխանցել մարզպետին։ Բարձրաձայնված խնդիրների մեծ մասին Ռ ․Ղուկասյանը տեղյակ էր ու հնարավոր լուծումների վերաբերյալ խոսեց ներկաների հետ։ Հողային ու այլ հարցերի շուրջ մարզպետարանը մասնագիտական ուսումնասիրություն...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.06.2022
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ ս․թ․ հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Գորիս քաղաքում՝ «Խորեայի ձոր» համալիրում (հասցե՝ ք․Գորիս, Արզումանյան 28/1) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում մարզպետը կպատասխանի լրագրողների հարցերին։ Ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ներին ու անհատ լրագրողներին խնդրում ենք նախապես՝ մինչեւ ս․թ․ հունիսի 9-ը ներառյալ,...

ԳՅՈՒՂԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐ ԿՈՒՆԵՆԱ 06.06.2022
Այսօր առավոտյան մարզպետարան էին եկել Կապան համայնքի Սյունիք գյուղի մի խումբ բնակիչներ՝ բողոքելու խմելու ջրի բացակայությունից․ նրանց ընդունեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Չնայած բնակավայրի համար տարիներով ձգվող այս հարցն այժմ լուծում է ստանում, որի ընթացքը ներկայացվեց բնակիչներին, այդուհանդերձ, այս շոգ օրերին նրանց համար, բնականաբար, կենսական է ջուր ունենալը։ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ավարտին են մոտենում լիովին նոր ու առավել մեծ թողունակությամբ խողովակաշարով խմելու...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 03.06.2022
Դպրոցին հրաժեշտ տվող սիրելի՛ շրջանավարտներ Մանկավարժնե՛ր, ծնողնե՛ր Այսօր յուրահատուկ իրադարձություն է ձեր կյանքում՝ պայծառ ու հիշարժան տոն, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ։ Ավարտվում է ձեր կյանքի՝ դասերով, ամենօրյա փոփոխություններով, ուրախ ընկերներով, իմաստուն ուսուցիչներով ու գիտելիքներով լեցուն մի շրջան։ Հարազատ կրթօջախում լսվող դպրոցական Վերջին զանգը բոլորիդ հիշեցնում է առաջին սովորած տառի ու ինքնուրույն կարդացած բառի, տքնաջան աշխատանքի, ծնողների ամենօրյա...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԸ 31.05.2022
Սյունիքի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կառույցի աշխատակիցներին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալ Նարե Ղազարյանին․ շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ մարզպետը բեղմնավոր աշխատանք է մաղթել՝ վստահություն հայտնելով, որ մեծ պատվով կիրականացնի իր վրա դրված պարտականությունը։ Ն․Ղազարյանը նույնպես դիմեց ներկաներին՝ խոստանալով իրեն վստահված աշխատանքում ամեն ինչ անել հանուն Սյունիքի զարգացման։ Մարզպետի տեղակալին շնորհավորեցին...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ՍՅՈՒՆԻՔ 29.05.2022
Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման 104-ամյակի օրը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզկենտրոնում Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի, մարզպետարանի աշխատակազմի, ուժային ու իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել նախ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն, ապա Գարեգին Նժդեհի հուշահամալիրում՝ Նժդեհի շիրմին։ Մարզի ղեկավարն այցելել է նաեւ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր ու ծաղկադրումով հարգել հանուն...