Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔ 29.10.2022
Հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը Գորիսում հանդիպել են Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ 28.10.2022
Զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունը՝ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում. Աննա Վարդապետյանը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻՆ 27.10.2022
Հոկտեմբերի 27-28-ը Գորիսի պետական համալսարանում կազմակերպվել է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին: Ըստ կազմակերպիչների՝ գիտաժողովը յուրատեսակ հարթակ է ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում:

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԵԱՀԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՈՒՄԲԸ 23.10.2022
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին եղել է Գորիսի քույր քաղաք Վիենում։ Մարզպետը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ, շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ 21.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը: Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։ Քվեարկությանը ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։