Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ԱՅՑ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 01.10.2024

  Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, նշվում է Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրը. այս կապակցությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այցելել են Կապանի «Արծվաբույն» սպասարկման կենտրոն։ Նրանք զրուցել են տնօրենի ու շահառուների հետ, հետաքրքրվել կենտրոնի առօրյայով, հոգսերով, բնակիչների առողջությամբ ու ժամանցով։ Այցի ընթացքում արձանագրվել են նաև կենտրոնի խնդիրներն ու կարիքները, և առաջիկայում մարզպետի աշխատակազմի կողմից...

ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 01.10.2024

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած սեպտեմբեր ամսին ծնվել է 93 երեխա՝ 47տղա, 46 աղջիկ Կապանի ԲԿ-ում՝ 36, Գորիսի ԲԿ-ում՝ 44, Սիսիանի ԲԿ-ում՝ 10, Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ 29.09.2024

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 27-28-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Նախարար Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:...

ԻՐԱՆԸ ՊԱՐԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ

ԻՐԱՆԸ ՊԱՐԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ 28.09.2024

Սեպտեմբերի 28-ը խորհրդանշական օր դարձավ հայ-իրանական սահմանը հատող ՀՀ քաղաքացիների համար։ Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։ Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի  քննարկում

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի քննարկում 28.09.2024

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը սեպտեմբերի 27-28-ը մասնակցել են «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում (իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում) կազմակերպված աշխատանքային այցերին ու քննարկումներին։

«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» թեմայով դասընթաց պետական կառույցների քաղծառայողների համար

«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» թեմայով դասընթաց պետական կառույցների քաղծառայողների համար 27.09.2024

Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում այսօրվանից անցկացվում է եռօրյա դասընթաց, որն իրականացնում է «Քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-18 14:30:10