Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ԳՅՈՒՂԵՐ ՈՒ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ԳՅՈՒՂԵՐ ՈՒ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ 16.09.2020

Սեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Սիսիան՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ   լինելով Անգեղակոթ, Շաղատ, Մուցք,   Բալաք գյուղերում։ Ուսումնական տարվա մեկնարկին մարզպետն այցելել է Մուցքի հիմնական դպրոց՝ ծանոթանալով կրթօջախի պայմաններին ու խնդիրներին։ Գյուղական բնակավայրերում Հունան Պողոսանը հանդիպումներ է ունեցել ու զրուցել վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք մասնավորապես...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.09.2020

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը եւ կառուցվածքային ստրաբաժանումների ղեկավարները։ Առաջին հերթին դրա օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին, եւ հանձնարարվեց աշխատանքներ տանել անհրաժեշտ միջոցառումների, կանոնների   պահպանումը մարզում ապահովելու, բոլոր կազմակերպությունների հետ բացատրական աշխատանք տանելու ուղղությամբ։ Նոր ուսումնական տարվա...

Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին և ծանոթացել Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին

Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին և ծանոթացել Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին 12.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման` ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 09.09.2020

  Հարգելի՛ սյունեցիներ Տեղեկացնում ենք, որ այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ Ընդհանուր՝ 620 հաստատված դեպք․ գրանցվել է 5 մահ, 610 հոգի բուժվել է, 5 հոգի հիվանդ է, որից՝ 2 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 3 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։ Հիվանդներն ըստ համայնքների․ 2 հոգի՝ Կապանից, 1 հոգի՝ Գորիսից, 1 հոգի՝ Սիսիանից,...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵՂՐԻ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵՂՐԻ 09.09.2020

  Սեպտեմբերի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն աշխատանային այց է կատարել Մեղրի համայնք՝ լինելով Մեղրի, Ագարակ քաղաքներում, Լեհվազ, Կարճեւան Վահրավար, Նռնաձոր գյուղերում։ Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացված՝ 2019թ․սուբվենցիոն ծրագրերին, մասնավորապես, Մեղրի քաղաքում զբոսայգու կառուցմանը, մանկապարտեզի հիմնանորոգմանը, հարակից գյուղերի համար ջրավազանների կառուցմանն ու նորոգմանը եւ 2020թ․...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09.09.2020

1. Ընտանեկան նպաստ է ստացել 1784 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1038 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 145 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 9 երեխա։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն է ստացել 40 ընտանիք ։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն է ստացել 1 ընտանիք։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 35 քաղաքացու։ 8. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 271  ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-01 09:43:53