Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.07.2024

Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հուլիսի 29-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Քաջարան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, հանդիպումներ կունենա բնակիչների, համայնքային ու տեղական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Քաջարանի համայնքապետարանում։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 19.07.2024

  Աշխատանքային այցով հուլիսի 19-ին Սյունիքում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ փոխնախարար Արման Խոջոյանի ու ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Կապան համայնքի Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղեր, հանդիպել բնակիչների հետ, խոսել այստեղ առկա խնդիրների ու տնտեսության զարգացման հնարավորությունների, պետական աջակցության ծրագրերի մասին։ Գյուղացիներն իրենց պատկերացումներն են ներկայացրել տվյալ բնակավայրերում...

ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻՆ 19.07.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիասավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։ «Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՀԵՏ 18.07.2024

  Հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել էին 2023-2024 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի սյունեցի հաղթողները։ Տարբեր առարկաներից հանրապետական փուլում մրցանակ նվաճած 47 աշակերտները ստացան իրենց 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներն ու գովասանագրերը, ինչպես նաև դրամական խրախուսանք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից։ Այնուհետև մարզի ղեկավարը բարձր առաջադիմությամբ այս աշակերտների հետ, որ ներկայացնում են մարզի տարբեր համայնքներ,...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ 18.07.2024

Հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հյուրերն էին Կապանում գործող «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի ամառային դպրոցի սաները՝ իրենց ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանի ուղեկցությամբ։ Աշակերտները եկել էին ծանոթանալու մարզպետի հետ ու իր աշխատանքին, հարցեր ուղղելու, առաջարկներ անելու և խոսելու արդյունավետ առաջնորդության, առաջնորդի համար կարևոր որակների, հատկանիշների մասին։ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կառավարման հիմքում ինքը դնում է փոխադարձ հարգանքը, որն էլ իր հետ...

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ 18.07.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար ժելկո Լեժայային ու կազմակերպության այլ աշխատակիցների։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության ու Սյունիքում իրականացված աշխատանքների համար, կարևորեց հատկապես ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում ԿԽՄԿ-ի արագ արձագանքմամբ աշխատանքն ու նշեց, որ այն մարզային իշխանության լավագույն գործըկերներից է։ Պարոն Լեժայան հակիրճ ներկայացրեց վերջին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-18 14:30:10