Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԵՂՐԻՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ 17.04.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր Մեղրի համայնքի Լիճք և Տաշտուն գյուղերում մասնակցել են տարեցների ցերեկային կենտրոնների բացման արարողություններին։ Ցերեկային ժամանցի կազմակերպման այս կենտրոնները նպատակ ունեն բարելավել Մեղրի համայնքի տարեցների կյանքի որակը՝ ապահովելով նրանց սոցիալական ներգրավվածությունը և ակտիվությունը: Ծրագիրն իրականացնում է «Համայնքային զարգացման ուղի» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ»...

ԱՅՑ «ԱՆԴ» ՍՊԸ 16.04.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Սիսիան համայնքի Իշխանասար գյուղում գործող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել այստեղ հիմնված ինտենսիվ այգիներին, կազմակերպության գործունեությանն ու արտադրանքին։ «ԱՆԴ»-ն իր գործունեության ընդլայնման համար օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից, միջազգային գործընկերների օժանդակությունից։ Այցի ընթացքում քննարկվեցին կազմակերպությանը հարակից ենթակառուցվածքների բարեկարգման հարցեր ևս։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՂԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 16.04.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում հանդիպել են Լեհաստանի Պիլա քաղաքի բնապահպանական, կրթական «Մեծ ֆոնդ» հասարակական կազմակերպության պատվիրակությանը, որը 4-րդ տարին է՝ համագործակցում է «Մաքուր Գորիս» կազմակերպության հետ՝ աջակցելով բնապահպանական ու աղբի կառավարման բնագավառում ծրագրերին։ Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Գորիս քաղաքի աղբի կառավարման ու վերամշակման ռազմավարությունը, որը...

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ 15.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման էր հրավիրել Կապան, Մեղրի և Քաջարան համայնքներում զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվող անհատներին ու կազմակերպություններին, և երեկ կայացավ առաջին քննարկումը՝ հրավերին արձագանքած անձանց հետ։ Հանդիպման նպատակն էր մարզի զարգացման ռազմավարության համատեքստում վեր հանել տվյալ համայնքներում ոլորտի պասիվության, առկա ներուժի չիրացման պատճառները, մատնանշել այն «թեժ կետերը», որոնք կարող են գրավիչ լինել տեղացի ու օտար զբոսաշրջիկների...

ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 14.04.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը դիտարկել են միջազգային ու այլ գործընկերների հետ մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Նրանք այցելել են Տեղ համայնքի Արավուս գյուղ, որտեղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով կառուցվել է մոդուլային բուժակ-մանկաբարձական կետ, համալրվել գույքով։ Տեղ համայնքի Քարաշեն գյուղի բուժակ-մանկաբարձական կետը վերջերս նորոգվել է «Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի»...

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 12.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ձգձգման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ...