Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ](http://syunik.mtad.am/files/n_pics/37541_s.jpg)
ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ 12.02.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ պարոն Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ...
![ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒՆ](http://syunik.mtad.am/files/n_pics/37525_s.jpg)
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒՆ 08.02.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 7-ին հանդիպման էր հրավիրել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք արձագանքել ու ցանկություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը (20-ից ավելի ՀԿ-ներ)։ Նրանք նախ ներկայացան՝ պատմելով իրենց գործունեության ոլորտների, անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ուղղվածության մասին։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մարզում տարբեր խնդիրների լուծման գործընթացում ունեցած ակտիվ դերակատարության...
![ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ](http://syunik.mtad.am/files/n_pics/37509_s.jpg)
ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ 07.02.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 6-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մհեր Աբրահամյանին․ նա այս պաշտոնում է նշանակվել փետրվարի 1-ին՝ մարզպետի № 43-Ա որոշմամբ։ Նույն որոշմամբ տնօրենի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանն ազատվել էր պարտականությունների կատարումից։ Պարոն Աբրահամյանն իր մասնագիտական գործունեությունն սկսել էր հենց Մեղրու ԲԿ-ից, ու տեղացիները քաջ ծանոթ են նրա մասնագիտական...
![ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԼՎԱՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԼՎԱՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ](http://syunik.mtad.am/files/n_pics/37527_s.jpg)
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԼՎԱՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ 07.02.2024
Մեղրի համայնք աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը փետրվարի 6-ին մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Մուշեղ Կոստանդյանի հետ դիտարկել է 2023թ․ մեկնարկած՝ Ալվանքի նախակրթարանի վերակառուցման սուբվենցիոն ծրագիրը։ Այստեղ շինաշխատանքներն արդեն ավարտվել են, ստեղծվել հարմարավետ ու գեղեցիկ պայմաններ, կահավորումից հետո մանկապարտեզը շուտով կընդունի իր սաներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 21...
![ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ](http://syunik.mtad.am/files/n_pics/37446_s.jpg)
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ 31.01.2024
Հունվարի 30-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապանում նախորդ տարիներից սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը։...
![28 ՀՈՒՆՎԱՐԻ․ ԲԱՆԱԿԻ ՕՐ 28 ՀՈՒՆՎԱՐԻ․ ԲԱՆԱԿԻ ՕՐ](http://syunik.mtad.am/files/n_pics/37423_s.jpg)
28 ՀՈՒՆՎԱՐԻ․ ԲԱՆԱԿԻ ՕՐ 29.01.2024
ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակին Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները, մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ՀՀ բանակաշինության ակունքում կանգնած Վազգեն Սարգսյանի ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հայորդիների հիշատակին։