Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 12.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ձգձգման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.04.2025
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում նախատեսվում է հանդիպում Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ձեռներեցների, նախաձեռնող խմբերի և անհատների հետ։ Հանդիպման նպատակն է՝ - լսել ոլորտի ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները, - քննարկել առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները, - համատեղ ձևավորել մարզում և հատկապես վերոնշյալ համայնքներում զբոսաշրջության զարգացման նոր ուղիներ։ Հանդիպումը տեղի կունենա Սյունիքի...

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂՈՒՄ 09.04.2025
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որն արտագնա էր ու անցկացվեց Տեղ համայնքում՝ ընդլայնված ձևաչափով։ Այն վարում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև պետական այլ կառույցների մարզային ստորաբաժանումների պատասխանատուներ։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2024թ․ առաջին...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ 01.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին․ նա ՀՀ-ում մարզային այցերն սկսել է Սյունիքից։ Մարզպետը շնորհավորել է տիկին դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական ծառայությունը ստանձնելու կապակցությամբ և ողջունել նրա առաջին այցը Սյունիք։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը Մարիկե Մոնրոյ-Վինթերին ընդհանուր տեղեկություններ է փոխանցել մարզի մասին՝ ներկայացնելով Սյունիքի տնտեսության հիմնական...

ԱՎԵՏԻՍ 01.04.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա մարտ ամսին ծնվել է 70 երեխա՝ 35 տղա, 35 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 26, -Գորիսի ԲԿ-ում՝ 31, -Սիսիանի ԲԿ-ում՝ 10, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։

ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 01.04.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու առաջարկով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն սկսել է մարզի ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում տեղակայել աղմկոտ գոտիներ։ Դրանք վիբրացիա առաջացնելով՝ ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։