Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՍԻՍԻԱՆ 06.09.2021
Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաեւ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը եւ մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։ Մարզպետին հանդիպել են նաեւ 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել եղբայրական գերեզմանոցի...

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՀՅՈՒՐ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ 06.09.2021
Օգոստոսի 25-ից մեկնարկած՝ պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների տեղակայման վայրերում ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել է կազմակերպել մշակութային միջոցառումներ։ Այդ միջոցառումների անցկացմանը մասնակցում է նաեւ Սյունիքի մարզպետարանի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Վահե Արզումանյան)։ Սեպտեմբերի 2-ին Կապանում տեղակայված N զորամասում կազմակերպվեց դաշտային մշակութային միջոցառում։...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.09.2021
Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիս համայնքում՝ Մաշտոցի 3 հասցեում (նախկին գործկոմի շենք), երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ից սկսած, կկատարի քաղաքացիների ընդունելություն։

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 02.09.2021
Սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կապան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 22 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասը, աշխատանքի տեղավորման՝ ութ, պատերազմի հասցրած վնասի փոխհատուցման, հողամասի սահմանի ճշտման, բիզնես ծրագրով համագործակցության, դպրոցի դասարանի անվանակոչության հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից իննին տրվել է դրական լուծում, մեկը մերժվել է:...

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐԻ ԿՈՉՈՒՄ՝ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 02.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 1-ի ՆՀ-251-Ա հրամանագրով, շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, «Մեղրու ճանապարհաշինարարական եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում։ Հաշվի առնելով ճանապարհաշինության բնագավառում նրա անցած ճանապարհը եւ հատկապես ձմռան ամիսներին նրա կողմից սպասարկվող հատվածում առանց խնդիրների բաց ճանապարհների ու անխափան երթեւեկության ապահովման գործում կատարված մեծ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2021
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ Սեպտեմբերի 1-ը սպասված ու հիշարժան օր է բոլոր սովորողների և դասավանդողների համար, ուստի, ընդունե ՛ ք ջերմ շնորհավորանքներս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ չհաղթահարվող համավարակի պայմաններում մեր հիշարժան ու տոն օրերն այլ տեսք են ստացել, այդուհանդերձ, առողջ արժեքներով հանրության կառուցման գործում ամենակարևոր դերակատարումն ունեցող մեր...