Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ  ԸՆԴՈՒՆԵԼ է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ  ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ 13.10.2023

  Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք...

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ 12.10.2023

  Այսօր բնակարանամուտ են տոնել դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած ու բոլորին հայտնի ուժեղ անհատականություն կապանցի Մերի Մեժլումյանն ու իր որդին՝ Կարենը։ Նրանց շնորհավորելու էին եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։ Հիշեցնենք՝ դեռևս մայիսին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրան հանձնել էր տան...

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ 11.10.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի ներկայացուցիչներին։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել նրանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման ու մարզում բոլոր կառույցների հետ կատարած միասնական կարևոր աշխատանքի համար։ Մարդասիրական կազմակերպությունների...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ 10.10.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված, ստեղծված իրավիճակով պայմանավորված հումանիտար խնդիրների լուծման ու մի շարք այլ  հարցեր։ 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ՝ ԳՈՐԻՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ՝ ԳՈՐԻՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ 06.10.2023

  Ասօր Գորիս է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը եղել է Գորիսի պետական համալսարանում՝ հանդիպելով սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին ընդունելու, աջակցելու գործընթացում կամավոր ներգրավված ուսանողների հետ։ Նախարարը նշեց, որ սրտանց ու անհատապես շնորհակալություն է հայտնում բոլորին․ «Այդ ծանր օրերին ձեր կատարածի նշանակությունն ու կարևորությունը գերագնահատել հնարավոր չէ։ Դուք այդ օրերին...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ 05.10.2023

  Սիրելի՛ ուսուցիչներ Հոկտեմբերի 5-ը ուսուցչի մեծարման, նրա աշխատանքի գնահատման օրն է, ու մասնագիտական տոնի կապակցությամբ ձեզ եմ փոխանցում իմ ամենաջերմ մաղթանքները, խոնարհումն ու երախտագիտությունը, շնորհակալությունը՝ նվիրումի ու անչափ պատասխանատու առաքելության համար։ Գիտեմ՝ շատերիդ հոգում այս բարդ ժամանակաշրջանում անհանգստություն է հայրենիքի սահմանների, տեղահանված մեր հայրենակիցների, բազում երիտասարդ կյանքերի կորստի համար, բայց այսօր հենց ձեզնից, առավել քան երբևէ, ուժ և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37