Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 01.04.2023

  Մարտի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում հյուրընկալեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, երկու կողմերի պաշտոնյաներ։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց այցելության համար՝ համոզված, որ կարևոր էր հյուրերի՝ Սյունիքն անձամբ տեսնելը․ «Երեկվա...

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ 31.03.2023

  Սյունիք ժամանած Ֆրանսիական պատվիրակության անդամները մարտի 30-ի առավոտյան՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ այցելեցին Գորիսի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Պարոն Վոքիեն նաև ցանկացավ զրուցել իրեն հանդիպած գորիսեցի դպրոցականների հետ։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ 30.03.2023

Մարտի 29-ին Սյունիքի ամենանշանավոր պատմական հոգևոր-մշակութային-գիտակրթական կենտրոնում՝ Տաթևի վանական համալրիրում կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 29.03.2023

Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։

ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՓԱԿ ՄԻՋԱՆՔԻ ՍԿԶԲՆԱՄԱՍ

ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՓԱԿ ՄԻՋԱՆՔԻ ՍԿԶԲՆԱՄԱՍ 29.03.2023

  Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։ Պարոն Վոքիեն մասնավորեպես նշել է․ «Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ ու առողջապահական պարագաներ․ սա ուղղակի աղետալի է, այդ...

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ 29.03.2023

  Մարտի 29-ին Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության անդամներն ու Սյունիք ժամանած մյուս հյուրերը, Սյունիքի մարզային ու համայնքային իշխանությունների ուղեկցությամբ Գորիսում այցելեցին Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն՝ ծանոթանալով դրա գործունեությանն ու բժշկական անձնակազմին։ Հյուրերին ներկայացվեցին նաև կենտրոնի տարածքում հյուրընկալված ու գործող Santé Arménie կազմակերպության կողմից իրականացվող առողջապահական ծրագրերը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-12-05 11:49:47