Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը

Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը 24.10.2023

Հոկտեմբերի 24-ին Կապան համայնքի Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը: Այն հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին 23.10.2023

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես սա որակում են որպես էթնիկ զտում:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին 21.10.2023

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես սա որակում են որպես էթնիկ զտում:

Սյունիքի յոթ  համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում

Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում 21.10.2023

Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպեցին մարզի համայնքների ղեկավարներին:

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 19.10.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում։...

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ 18.10.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդակցությունների ու հանդիպումների շարք է սկսել մարզի համայնքներում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների քննարկման նպատակով։ Հոկտեմբերի 17-ին՝ Տաթևում, այսօր Սիսիանում մարզպետը խորհրդակցություններ է անցկացրել համայնքապետարաններում` համայնքի ղեկավարների ու համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ։ Ռոբերտ Ղուկասյանը Տաթևում նաև տեղահանված անձանց է այցելել։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33