Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 02.10.2020

  Սիրելի՛ սյունեցիներ Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանի պատասխանատուին, որը, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով՝ կտրամադրի անհրաժեշտ տեղեկությունները։ Սյունիքի մարզպետարանի պատասխանատուն մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն է։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.09.2020

  Հարգելի՛ սյունեցիներ Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, կոչ ենք անում զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց։ Կապ հաստատեք ձեր համայնքներում կոնտակտային անձի հետ, որպեսզի  ճիշտ կազմակերպեք գործընթացը, եւ  աջակցությունը հնարավորինս հասցեական լինի :   ·          Կապան համայնքում՝ Հրանտ Արզումանյան, հեռախոս՝ 077 42 51 42, ·...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2020

  Հարգելի՛ սյունեցիներ Հավաստի տեղեկատվություն ստանալու համար օգտվեք հետևյալ պաշտոնական աղբյուրներից` զերծ մնալով չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն https://www.facebook.com/ArmeniaMOD ՀՀ ՊՆ պաշտոնական էջ https://mil.am/hy ՀՀ ՊՆ պաշտոնական կայք http://nkrmil.am/ Արցախի Հանրապետության...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 27.09.2020

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում  իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։   Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետեւել միայն պաշտոնական լրահոսին։ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԵՐԿՈՒ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ

ԵՐԿՈՒ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ 25.09.2020

  Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կապան համայնքի կոմունալ ծառայությունը համալրվեց նոր տեխնիկայով: Կողային բարձման երկու աղբատար մեքենաներն արդեն Կապանում են։ Դրանց շահագործման արդյունքում կբարձրանա աղբահանության ծառայության մատուցման որակը, ինչը կբարելավի համայնքի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգաման համար, քանի որ մաքուր համայնքը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44